21:21 30.03.2025
Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվել էր «Սենթ Էտյենին» և կամային հաղթանակ է տարել 1-6 հաշվով:
Լուիս Էնրիկեի թիմից դուբլ է գրանցել ֆրանսիացի կիսապաշտպան Դեսիրե Դուրեն, մեկական գոլ էլ խփել են Գոնսալու Ռամուշը, Խվիչա Կվարացխելիան, Ժոաու Նևեշը և Իբրահիմ Մբայեն:
ՊՍԺ-ն 71 միավորով առաջատարն է և առաջնության ավարտից 7 տուր առաջ շատ մոտ է չեմպիոնությանը։
19:36 01.04.2025
Մեսսիի թիկնապահին արգելել են խաղադաշտ մտնել19:18 01.04.2025
R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համարՄեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […] ...
19:10 01.04.2025
Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել ենՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […] ...
19:05 01.04.2025
Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ պատվոգրով100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […] ...
18:57 01.04.2025
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում էՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև […] ...
18:50 01.04.2025
Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»․ ԲերեզովսկիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` իտալական «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին լուրը, հաղորդում է РБ Спорт-ը: «Ես գիտեմ, որ եվրոպական շատ թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նույն դիրքում են հանդես […] ...
18:45 01.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանըԱպրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։ Ամենայն […] ...