12:30 30.03.2025
Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի 26-րդ տուրի խաղում:
ԲՄԱ-Խաբարովսկը Սիմոնյանի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Տյումենին»: ԲՄԱ-Խաբարովսկը 41 միավորով 6-րդն է, «Տյումենը»` 19 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
Այս գոլը Սիմոնյանի համար չորրորդն է ընթացիկ մրցաշրջանում, նա նաև նույնքան գոլային փոխանցում է կատարել:
14:13 01.04.2025
Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքներըԱպրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տաշիրի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի […] ...
14:04 01.04.2025
Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57Երևանում անցկացվել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել: Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին։ Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին։ Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել […] ...
13:56 01.04.2025
Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացելՏեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ […] ...
13:49 01.04.2025
Վրաստանն արգելել է հեռուստաալիքների արտաքին ֆինանսավորումըՎրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է հեռուստաալիքների օտարերկրյա ֆինանսավորումը։ Խորհրդարանի նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Օրենքի համաձայն՝ սահմանվում է «օտար ուժերի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման արգելք։ Սրա պատճառն, ինչպես նշված է բացատրական […] ...
13:34 01.04.2025
ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […] ...
13:28 01.04.2025
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքըԵրեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն իր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։ «86 կողմ, ոչ մի դեմ ձայն: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին: ...