Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+18.09 oC

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

11:30 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-2 հաշվով:

32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ է խփել, 47-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին:

Ի դեպ, Մբապեն իր կարիերայում առաջին անգամ է գոլ խփել տուգանային հարվածով: 26-ամյա ֆուտբոլիստը 22 գոլով Լա լիգայի երկրորդ ռմբարկուն է: Իսպանիայի ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկուն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, որը 23 գոլ է խփել:

Կառլո Անչելոտիի թիմը 63 միավորով հավասարվեց առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լեգանեսը» 27 միավորով 18-րդն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևում պատրաստվում են ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել․ Սիբիգա

14:24 01.04.2025

Կիևում պատրաստվում են ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել․ Սիբիգա

Ուկրաինան հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, սակայն ցանկանում է վերջնական տեսքի բերել տեքստը, որպեսզի այն համապատասխանի երկու կողմերի շահերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան։ «Ես հաստատում եմ, որ մենք սկսել ենք խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ, խորհրդակցությունների մեկ փուլն արդեն կայացել է, ուկրաինական կողմը հանձնառու […] ...

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

14:13 01.04.2025

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տաշիրի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի […] ...

Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57

14:04 01.04.2025

Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57

Երևանում անցկացվել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել: Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին։ Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին։ Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել […] ...

Վրաստանն արգելել է հեռուստաալիքների արտաքին ֆինանսավորումը

13:49 01.04.2025

Վրաստանն արգելել է հեռուստաալիքների արտաքին ֆինանսավորումը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է  հեռուստաալիքների օտարերկրյա ֆինանսավորումը։ Խորհրդարանի նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Օրենքի համաձայն՝ սահմանվում է «օտար ուժերի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման արգելք։ Սրա պատճառն, ինչպես նշված է բացատրական […] ...

ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

13:34 01.04.2025

ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը  2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […] ...

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքը

13:28 01.04.2025

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքը

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն իր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։ «86 կողմ, ոչ մի դեմ ձայն: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին: ...

BACK_TO_TOP