Գյումրիում և Փարաքարում մեկնարկել է քվեարկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+16.09 oC

Գյումրիում և Փարաքարում մեկնարկել է քվեարկությունը

09:31 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 98 տեղամաս:

Առավոտյան ժամը 8.00-ին՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 231 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել է 38 տեղական զանգվածային լրատվության միջոց (277 ներկայացուցիչ):

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 5 դիտորդական առաքելություն, որից երեքը՝ համատեղ (347 ներկայացուցիչ)։

Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111236 է, Փարաքար համայնքինը՝20967։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

12:07 01.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական […] ...

SHANTNEWS

12:00 01.04.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

11:55 01.04.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց […] ...

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

11:45 01.04.2025

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։ ...

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

11:38 01.04.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։ «Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին

11:31 01.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ ...

BACK_TO_TOP