08:30 29.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
22:18 31.03.2025
Ինդոնեզիայի ափերին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վաինգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 48800 մարդ։ Աղբյուրը գտնվել է 28 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։ ...
21:52 31.03.2025
Փարպի գյուղի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանաԱշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ: Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ […] ...
21:41 31.03.2025
Իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ. Դավիթ ԽուդաթյանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:26 31.03.2025
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ ՆԳՆՄարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ […] ...
21:11 31.03.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի, Արմավիրի մարզ՝ 10:30-15:30 Զարթոնք գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից […] ...