23:19 28.03.2025
Մարտի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են 2 «Toyota» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
15:52 31.03.2025
Գերմանիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...
15:49 31.03.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ գաղափարների իրագործման ուղղությամբ․ ՊեսկովՌուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ուկրաինական կարգավորման հետ կապված գաղափարների իրագործման վրա, սակայն կոնկրետություն դեռ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին, մարտի 30-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք նաև աշխատում ենք ուկրաինական […] ...
15:40 31.03.2025
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական […] ...
15:35 31.03.2025
Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետԳյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատրաստ է հանդիպել և բանակցել «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանն այս մասին ասաց մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Հույս ունեմ, որ Մարտուն Գրիգորյանի հետ կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել։ Ես […] ...
15:28 31.03.2025
Սպերցյանը խաղադաշտ վերադարձը նշել է գոլով և գոլային փոխանցումովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո ռուսական «Կրասնոդարի» կազմում առաջին խաղն է անցկացրել: 24-ամյա ֆուտբոլիստը «Ֆակելի» դեմ տնային խաղում 63-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել և երեք րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 2-0: Եվս երեք րոպե անց Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին: «Կրասնոդարը» հաղթել է 5-0 […] ...
15:16 31.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 28-31-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 54, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության […] ...