Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+17.09 oC

Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան

23:02 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է.

«Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր է, որ այս ծառայությունները հասանելի լինեն նաև մարզերում: Ուրախ ենք, որ այն արդեն կայացած փաստ է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների համար, հաջորդը պետք է լինի Սյունիքը»:

Նշելով, որ կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, նախարարն ընդգծել է , որ պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար:

Գիտաժողովին Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի աշխատանքներն է ամփոփել և կառուցվածքային ու աշխատանքային մոդելը ներկայացրել բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը:

Գյումրու Կաթվածի և նյարդաբանության կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին ու սպասարկում է Շիրակի և Լոռու մարզերի բանկիչներին:
Այստեղ երեք տարի առաջ ներդրվել է Կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակներում սուր իշեմիկ կաթվածի դեպքում պետական պատվերով տրամադրվում են թրոմբոլիտիկ թերապիա և մեխանիկական թրոմբէկտոմիա կյանք փրկող թանկարժեք ծառայությունները:

2022 թվականից ի վեր այս բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, նրանցից 1710-ը` կաթված ախտորոշմամբ: 250 պացիենտի մատուցվել է թրոմբոլիտիկ թերապիա կամ մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունը:

Գյումրիում, Կաթվածի ազգային ծրագրի ներդրմամբ, հիմք է դրվել նաև Գյումրի և Վանաձոր բժշկական կենտրոնների միջև հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկին: Սա լավ նախադեպ է մարզային բժշկական կենտրոնների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

16:20 31.03.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր

16:08 31.03.2025

ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում […] ...

Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմ

16:00 31.03.2025

Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմ

Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմակիցները։ 2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել […] ...

Գերմանիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:52 31.03.2025

Գերմանիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ գաղափարների իրագործման ուղղությամբ․ Պեսկով

15:49 31.03.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ գաղափարների իրագործման ուղղությամբ․ Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ուկրաինական կարգավորման հետ կապված գաղափարների իրագործման վրա, սակայն կոնկրետություն դեռ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին, մարտի 30-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք նաև աշխատում ենք ուկրաինական […] ...

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

15:40 31.03.2025

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական […] ...

BACK_TO_TOP