16:08 31.03.2025
ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցերՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում […] ...
16:00 31.03.2025
Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմՄեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմակիցները։ 2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել […] ...
15:52 31.03.2025
Գերմանիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...
15:49 31.03.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ գաղափարների իրագործման ուղղությամբ․ ՊեսկովՌուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ուկրաինական կարգավորման հետ կապված գաղափարների իրագործման վրա, սակայն կոնկրետություն դեռ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին, մարտի 30-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք նաև աշխատում ենք ուկրաինական […] ...
15:40 31.03.2025
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական […] ...
15:35 31.03.2025
Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետԳյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատրաստ է հանդիպել և բանակցել «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանն այս մասին ասաց մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Հույս ունեմ, որ Մարտուն Գրիգորյանի հետ կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել։ Ես […] ...