20:36 28.03.2025
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցել են Շվեյցարիայում կայացած 2025 թվականի Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:
Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների թվում գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների թվում 27-րդ տեղն է գրավել:
15:06 31.03.2025
Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր ՇտայնմայերԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր վստահեցնում է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս մասին ասաց Երևանում իր հայ գործընկերոջ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում: Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: «Գերմանիայում և Եվրոպայում […] ...
14:53 31.03.2025
«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին» և ամրապնդվել առաջին տեղումԻտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ ...
14:45 31.03.2025
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման արարողությունըՀանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: ...
14:36 31.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է […] ...
14:29 31.03.2025
Օվեչկինին ընդամենը 4 տափօղակ է բաժանում Գրեցկիի ռեկորդիցՀոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական դաշտում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է նաև թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, ով խփել է կարիերայի 890-րդ գոլը։ Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։ «Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր […] ...