«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+12.09 oC

«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործին

19:25 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։

Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակութային գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ:

Ֆիլմի դիտումից հետո նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված աշակերտներին ու նախորդ տարիների շրջանավարտներին, Արա Հարությունյանի ընտանիքին: Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծմամբ ակնհայտորեն երևում են այն արդյունքները, որոնց ուղղությամբ հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվում են աշխատանքներ:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները տարիների ընթացքում են երևում, սակայն դպրոցի անձնակազմի, ճիշտ կառավարման, տաղանդավոր երեխաների ներուժի օգտագործման շնորհիվ խաչվում են երկու կարևոր գործընթացներ. «Գիտեք, որ դպրոցներում ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, որի կարևոր բաղադրիչներից մեկը սովորողների հետազոտական, ստեղծագործական, քննադատական կարողությունների զարգացումն է: Այս ուսումնական տարին նախարարության կողմից հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որովհետև կրթությունը մշակույթից զատելը շատ դժվար է։

Համակողմանի զարգացած մարդու ձևավորումն առանց մշակութային բաղադրիչի, անհնար է։ Եվ մենք այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք, որպեսզի իրոք խաչվեն մշակույթն ու կրթությունը, որպեսզի երեխաները զգան, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ մշակույթը կրթության, մոտիվացիայի վրա՝ հաջողությունների հասնելու առումով:

Նախագծային աշխատանքը ուսուցման այն եզակի ձևն է, որի ժամանակ աշակերտներն անտրտունջ ու ոգևորված են աշխատում՝ նյութի համար լրացուցիչ աղբյուրներ, ձևեր գտնելով, վերլուծելով և ստեղծագործելով»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմը նախագծային աշխատանքի լավագույն օրինակ է:

Ներկաներին ողջունել և կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանը:

Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ «Արա Հարությունյանի Կոմիտասը» կրթամշակութային նախագծի շրջանակում դպրոցականները ուսումնասիրել են հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ստեղծագործությունները, մասնավորապես՝ քանդակագործի ստեղծագործական գործունեության այն հատվածը, որը վերաբերում է Կոմիտասին և նրա թողած հարուստ ժառանգությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

14:05 31.03.2025

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների […] ...

Հովհաննես Մարտիրոսյանը վերադարձրել է IBO InterContinental չեմպիոնական գոտին

14:00 31.03.2025

Հովհաննես Մարտիրոսյանը վերադարձրել է IBO InterContinental չեմպիոնական գոտին

Բելգիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (19-1) հաղթել է տանզանացի Սալիմ Ջենգոյին (21-5-1) և վերադարձրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգի IBO InterContinental չեմպիոնական գոտին: Մենամարտի երրորդ ռաունդում Մարտիրոսյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Երկրորդ նոկդաունից հետո մենամարտը դադարեցվել է և հաղթանակը շնորհվել հայ բռնցքամարտիկին: ...

Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ

13:49 31.03.2025

Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ

Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում տեղադրվել են 200 փոքր լեդային, 100 մեծ լամպային և 250 միջին լեդային լապտեր: Այս մասին հայտնում են Երւևանի քաղաքապետարանից։ ...

Մյանմայի վարչապետը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել

13:38 31.03.2025

Մյանմայի վարչապետը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել

Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլաինգը մարտի 31-ից ապրիլի 6-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել երկրաշարժի հետևանքով ավելի քան 1700 մարդու մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է MRTV հեռուստաալիքը։ «Մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ մարտի 31-ից ապրիլի 6-ը համապետական ​​մակարդակով սգո օրեր են հայտարարվել»,- ասված է հրամանում։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել մարտի 28-ին Մյանմայում։ Թաիլանդի օդերևութաբանական […] ...

Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»

13:30 31.03.2025

Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»

Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը: Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը: Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը […] ...

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա

13:20 31.03.2025

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

BACK_TO_TOP