«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:11:43
Ամսաթիվ
01 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+16.09 oC

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

11:30 29.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։

FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը:

Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել են. նա նաև սեփական շահը գերադասում է թիմայինից, իսկ հանդերձարանում նրա պահվածքը հաճախ անընդունելի է:

Վինիսիուսի պայմանագրի ժամկետը «ԱՌեալիի» հետ ավարտվելու է 2027 թվականի հուլիսի 1-ին:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայից հայտնել էին, որ տրանսֆերի վերաբերյալ չեն բանակցում ֆուտբոլիստի հետ, քանի որ դա ակումբների գործն է:

Վինիսիուս Ժունիորը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջնում «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

12:07 01.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական […] ...

SHANTNEWS

12:00 01.04.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

11:55 01.04.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց […] ...

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

11:45 01.04.2025

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։ ...

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

11:38 01.04.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։ «Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին

11:31 01.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ ...

BACK_TO_TOP