Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+10.09 oC

Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա

18:57 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 28-ին՝ ժամը 13:46-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի հանդամասերից մեկում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»

13:30 31.03.2025

Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»

Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը: Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը: Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը […] ...

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա

13:20 31.03.2025

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

13:12 31.03.2025

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից […] ...

Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

13:03 31.03.2025

Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում: Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան […] ...

Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա Գրիգորյան

12:54 31.03.2025

Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա Գրիգորյան

Փարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։   ...

Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերից

12:47 31.03.2025

Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերից

Բանգկոկում աշխատողները զանգվածաբար լքել են մի քանի կառավարական շենքեր՝ հերթական երկրաշարժի մասին լուրերի ֆոնին, ասել է քաղաքապետ Չաթչաթ Սիթիֆանը The Reporters առցանց հեռուստաալիքով և այլ լրատվամիջոցներով հեռարձակված ճեպազրույցում: «Դա որպես այդպիսին տարհանում չէր, ավելի շուտ մարդիկ գերհուզված էին, ավելի շատ խուճապի էր նման: Բոլորին խնդրում եմ զերծ մնալ ավելորդ հուզմունքից և էմոցիաներով թելադրված գործողություններից, քանի […] ...

BACK_TO_TOP