08:59 29.03.2025
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Fichajes.net-ը:
«Ռեալը» ցանկանում է կարճաժամկետ, վարձակալական հիմունքով պայմանագիր կնքել 40-ամյա պորտուգալացու հետ նախքան աշխարհի ակումբային առաջնությունը:
Բացի «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրից, մադրիդցիները մինչև մրցաշարը ցանկանում են ձեռք բերել Դին Հյոյսենին, Իբրաիմա Կոնատեին, Մարտին Սուբիմենդիին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Ըստ մի շարք աղբյուրների՝ ակումբն արդեն համաձայնության է եկել Ալեքսանդր-Առնոլդի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 28 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
22:54 31.03.2025
ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովինԱռողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ: Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել […] ...
22:39 31.03.2025
Արտաշատի խճուղու մոտ բախվել են «Maybach»-ն ու «Volvo» բեռնատարըՄարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են […] ...
22:28 31.03.2025
Ո՞վ կլինի Գյումրիի քաղաքապետը և ինչպե՞ս անցան ընտրությունները. զրույց Դանիել Իոաննիսյանի հետԳյումրիում և Փարաքարում երեկ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Ըստ այդմ՝ Փարաքարում կառավարումը կիրականացնի «Միասնություն» դաշինքը: Իրավիճակը, սակայն, այլ է Գյումրիում: Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, բայց որևէ մեկին չի հաջողվել ստանալ 50+1: Ինչպե՞ս են անցել այդ ընտրոությունները և ի՞նչ սցենարներ են հնարավոր. այս և այլ հարցերի «Հեռանկարի»-ի տաղավարում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» […] ...
22:18 31.03.2025
Ինդոնեզիայի ափերին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վաինգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 48800 մարդ։ Աղբյուրը գտնվել է 28 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։ ...
21:52 31.03.2025
Փարպի գյուղի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանաԱշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ: Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ […] ...