19:16 28.03.2025
ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։
Անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողների կողմից իրականացվել են հարկադիր քարաթափումներ:
Աշխատանքներին ներգրավվել նաև են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի աշխատակիցներն ու Իջևանի համայնքապետարանից երեք միավոր հատուկ տեխնիկա։
13:38 31.03.2025
Մյանմայի վարչապետը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարելՄյանմայի վարչապետ Մին Աուն Հլաինգը մարտի 31-ից ապրիլի 6-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել երկրաշարժի հետևանքով ավելի քան 1700 մարդու մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է MRTV հեռուստաալիքը։ «Մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ մարտի 31-ից ապրիլի 6-ը համապետական մակարդակով սգո օրեր են հայտարարվել»,- ասված է հրամանում։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել մարտի 28-ին Մյանմայում։ Թաիլանդի օդերևութաբանական […] ...
13:30 31.03.2025
Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը: Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը: Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը […] ...
13:20 31.03.2025
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենաԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:12 31.03.2025
Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգՆերդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից […] ...
13:03 31.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոններըԱվարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում: Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան […] ...
12:54 31.03.2025
Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա ԳրիգորյանՓարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։ ...