18:36 28.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, երիտասարդական պորտալում կատարված փոփոխություններին:
«Ձեզ հետ հանդիպում ենք նոր իրավիճակում, երբ նաև ձեր շնորհիվ ունենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որը մշակվել է ամենամասնակցային ձևաչափով և անցել է քննարկման տարբեր փուլեր: Սա նաև հավելյալ պատասխանատվություն է՝ համատեղ աշխատանքով ապահովելու դրական արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ երիտասարդական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը ստեղծված հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների պատշաճ իրազեկվածությունն է, և հանդիպումը նաև այդ նպատակով է կազմակերպված։ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ոլորտի չիրացված ներուժը բացասաբար է անդրադառնում հասարակության զարգացման վրա, ուստի կարևոր է, որ հատկապես երիտասարդները ձեռք բերած տեղեկությունը տարածեն տարբեր հարթակներում, նաև սեփական միջավայրում:
Նախարարի հաջորդ շեշտադրումը վերաբերում էր համայնքային կյանքի կազմակերպման գործում երիտասարդների ներգրավմանը. «Արդեն իսկ որոշ համայնքներում ներդրվել է հնարավորություն, ըստ որի համայնքային բյուջեի ծախսման ուղղությունները որոշվում են համայնքի բնակիչների ներկայացրած առաջարկների հիման վրա:
Համայնքային բյուջեների ծախսերում նաև ձեր մոտեցումները ներկայացնելու, համայնքի կյանքի որակի բարելավման համատեքստում դրանց կյանքի կոչման նպատակահարմարությունը դիտարկելու առումով դուք պետք է լինեք առավել ակտիվ»:
Նախարարը կարևորել է, որ երիտասարդական կենտրոնները դառնան այն հարթակները, որտեղ կծավալվեն այսօրինակ խոսակցություններ՝ հետագայում համապատասխան արդյունքներ ունենալու մղումով:
Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների զբաղվածության խնդիրը։
«Երիտասարդական քաղաքականության և հատկապես երիտասարդական կենտրոնների գործիքակազմն ուղղված է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդներին: Ակնհայտ է, որ այստեղ մենք և դուք ունենք համատեղ աշխատանքի անհրաժեշտություն: Կարևոր է այս խմբի համար աշխատելու հնարավորության ստեղծումը՝ նախապես հասկանալով, թե ինչի կարիք կա՝ գուցե հավելյալ կրթության, զբաղվածության ծրագրերի»,- ասել է նախարարը:
Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել հանդես գալ նոր առաջարկներով:
Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ոլորտի փոփոխությունների ու հնարավորությունների մասին իրազեկվածությունն ապահովելու տեսանկյունից կարևորելով հանդիպման ձևաչափը: Նա առանձնակի անդրադարձել է երիտասարդական կենտրոնների գործառույթներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է նպաստեն ծրագրերի մասին իրազեկմանը՝ խթանելով ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, որակյալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:
«Երիտասարդական կենտրոններին վերաբերում ենք որպես սոցիալական գործընկերների, որոնց առաքելությունը համայնքներում երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչելն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցային հիմունքներով մշակվելու է կենտրոնների ուղեցույցը, որից հետո այն տրամադրվելու է կենտրոններին՝ գործածության:
Նա նաև կոչ է արել չսահմանափակվել դրամաշնորհային ծրագրերով և ընդլայնել իրենց գործունեությունը ոլորտում, ինչպես նաև բարձրացնել ոլորտային իրազեկվածությունը ԿԳՄՍՆ escs.am կայքի, ինչպես նաև antitrafficking.am, erit.am կայքերի միջոցով:
Ներկաները բանախոսներին ուղղել են ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
Հանդիպումը կայացել է Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների, երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում:
13:30 31.03.2025
Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը»Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը: Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը: Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը […] ...
13:20 31.03.2025
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենաԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:12 31.03.2025
Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգՆերդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից […] ...
13:03 31.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոններըԱվարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում: Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան […] ...
12:54 31.03.2025
Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա ԳրիգորյանՓարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։ ...
12:47 31.03.2025
Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերիցԲանգկոկում աշխատողները զանգվածաբար լքել են մի քանի կառավարական շենքեր՝ հերթական երկրաշարժի մասին լուրերի ֆոնին, ասել է քաղաքապետ Չաթչաթ Սիթիֆանը The Reporters առցանց հեռուստաալիքով և այլ լրատվամիջոցներով հեռարձակված ճեպազրույցում: «Դա որպես այդպիսին տարհանում չէր, ավելի շուտ մարդիկ գերհուզված էին, ավելի շատ խուճապի էր նման: Բոլորին խնդրում եմ զերծ մնալ ավելորդ հուզմունքից և էմոցիաներով թելադրված գործողություններից, քանի […] ...