17:48 28.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի համակարգմամբ տեղի է ունեցել դատավորների և արտոնագրված հաշտարարների մասնակցությամբ աշխատաժողով, որն ուղղված էր պարտադիր հաշտարարության ներդրման քայլերի նախագծմանը և հաշտարարության ոլորտի այլ բարեփոխումների քննարկմանը։
Տիգրան Դադունցը կարևորել է այս բարեփոխման կայացման գործում բոլոր դերակատարների՝ գլխավորապես՝ դատավորների, հաշտարարների, փաստաբանների և Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը, դատական համակարգի պրո-հաշտարարական մոտեցման խթանումը: Աշխատաժողովին մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի ընդհանուր իրավասության դատարանների այն դատավորները, որոնք իրենց վարույթներում առնչություն են ունենում ընտանեկան վեճերով, աշխատանքային վեճերով, ինչպես նաև արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումներով դատական գործերի հետ:
Ներկայացվել են էլեկտրոնային հաշտարարության համակարգի կիրառման առանձնահատկությունները: Ներկաները քննարկել են պրակտիկայում առաջացող մարտահրավերները հաղթահարելու ուղիները:
12:35 31.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 31-ին12:24 31.03.2025
Ջոկովիչի սենսացիոն պարտությունը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) չի կարողացել նվաճել կարիերայի 100-րդ տիտղոսը։ Սերբ թենիսիստը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում 6-7, 6-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել 19-ամյա Յակուբ Մենշիկից։ Չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր, դիրքը բարելավել է 30 տեղով ու կարիերայում առաջին […] ...
12:15 31.03.2025
Լոնդոնը հայտարարել է Սթարմերի և Թրամփի միջև պայմանավորվածության մասին՝ շարունակելու ճնշումը Ռուսաստանի վրաՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվել շարունակել ճնշումը Կրեմլի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ վարչապետը նախագահին տեղեկացրել է կամավորների կոալիցիայի՝ Փարիզում կայացած հանդիպման արդյունավետ քննարկումների մասին: «Առաջնորդները համակարծիք են եղել […] ...
12:07 31.03.2025
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ ՄինասյանԳյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը: Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն […] ...
12:05 31.03.2025
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային […] ...
11:53 31.03.2025
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։ Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ […] ...