Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+16.09 oC

Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi-ով

23:32 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր Lamborghini ավտոմեքենան փոխել է Audi մակնիշի սահմանափակ շարքի մեքենայով, հայտնում է The Sun-ը:

27-ամյա ֆուտբոլիստը 450 հազար ֆունտով վաճառել է Lamborghini Aventador SVJ-ը և 177 հազարով ձեռք է բերել նոր Audi RS 6 Avant GT ավտոմեքենա:

Նոր մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ 660 օրինակ: Այն հագեցած է 4-լիտրանոց V8 շարժիչով և ունի 621 ձիաուժ հզորություն:

2024-ի հուլիսին Ռեշֆորդը 6 ամսով զրկվել էր վարորդական իրավունքից, քանի որ 165 կմ/ժ արագությամբ վազանցել էր ոստիկանական մեքենային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:52 31.03.2025

Գերմանիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ գաղափարների իրագործման ուղղությամբ․ Պեսկով

15:49 31.03.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ գաղափարների իրագործման ուղղությամբ․ Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ուկրաինական կարգավորման հետ կապված գաղափարների իրագործման վրա, սակայն կոնկրետություն դեռ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին, մարտի 30-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք նաև աշխատում ենք ուկրաինական […] ...

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

15:40 31.03.2025

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական […] ...

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետ

15:35 31.03.2025

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետ

Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատրաստ է հանդիպել և բանակցել «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանն այս մասին ասաց մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Հույս ունեմ, որ Մարտուն Գրիգորյանի հետ կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել։ Ես […] ...

Սպերցյանը խաղադաշտ վերադարձը նշել է գոլով և գոլային փոխանցումով

15:28 31.03.2025

Սպերցյանը խաղադաշտ վերադարձը նշել է գոլով և գոլային փոխանցումով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո ռուսական «Կրասնոդարի» կազմում առաջին խաղն է անցկացրել: 24-ամյա ֆուտբոլիստը «Ֆակելի» դեմ տնային խաղում 63-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել և երեք րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 2-0: Եվս երեք րոպե անց Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին: «Կրասնոդարը» հաղթել է 5-0 […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 28-31-ը

15:16 31.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 28-31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 54, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության […] ...

BACK_TO_TOP