Օլիվեյրան ու Մախաչևը չեն համարձակվում իմ դեմ մենամարտել․ Թոփուրիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+20.09 oC

Օլիվեյրան ու Մախաչևը չեն համարձակվում իմ դեմ մենամարտել․ Թոփուրիա

17:42 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Իլյա Թոփուրիան, որը բարձրացել է թեթև քաշային կարգ, հայտարարել է, որ բրազիլացի Չառլզ Օլիվեյրան և դաղստանցի Իսլամ Մախաչևը չեն համարձակվում մենամարտել իր հետ:

«Պատրաստ եմ մենամարտել Մախաչևի կամ Օլիվեյրայի դեմ: Ես այլ մրցակիցներ չեմ տեսնում: Բայց նրանցից ոչ մեկը կարծես չի համարձակվում: Նրանք պատճառաբանում են, թե բավականաչափ հաղթանակներ չունեմ, որ նրանց դեմ մենամարտեմ, բայց ես էլ նույնը կարող եմ ասել նրանց մասին»,- ասել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը:

Ավելի վաղ թեթև քաշային կարգի չեմպիոն Մախաչևը հայտարարել էր, որ Թոփուրիան պետք է վաստակի տիտղոսային մենամարտի իրավունքը:

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ հայ մարտիկ Արման Ծառուկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա Գրիգորյան

12:54 31.03.2025

Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա Գրիգորյան

Փարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։   ...

Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերից

12:47 31.03.2025

Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերից

Բանգկոկում աշխատողները զանգվածաբար լքել են մի քանի կառավարական շենքեր՝ հերթական երկրաշարժի մասին լուրերի ֆոնին, ասել է քաղաքապետ Չաթչաթ Սիթիֆանը The Reporters առցանց հեռուստաալիքով և այլ լրատվամիջոցներով հեռարձակված ճեպազրույցում: «Դա որպես այդպիսին տարհանում չէր, ավելի շուտ մարդիկ գերհուզված էին, ավելի շատ խուճապի էր նման: Բոլորին խնդրում եմ զերծ մնալ ավելորդ հուզմունքից և էմոցիաներով թելադրված գործողություններից, քանի […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 31-ին

12:35 31.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 31-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...

Ջոկովիչի սենսացիոն պարտությունը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում

12:24 31.03.2025

Ջոկովիչի սենսացիոն պարտությունը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) չի կարողացել նվաճել կարիերայի 100-րդ տիտղոսը։ Սերբ թենիսիստը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում 6-7, 6-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել 19-ամյա Յակուբ Մենշիկից։ Չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր, դիրքը բարելավել է 30 տեղով ու կարիերայում առաջին […] ...

Լոնդոնը հայտարարել է Սթարմերի և Թրամփի միջև պայմանավորվածության մասին՝ շարունակելու ճնշումը Ռուսաստանի վրա

12:15 31.03.2025

Լոնդոնը հայտարարել է Սթարմերի և Թրամփի միջև պայմանավորվածության մասին՝ շարունակելու ճնշումը Ռուսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվել շարունակել ճնշումը Կրեմլի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ վարչապետը նախագահին տեղեկացրել է կամավորների կոալիցիայի՝ Փարիզում կայացած հանդիպման արդյունավետ քննարկումների մասին: «Առաջնորդները համակարծիք են եղել […] ...

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

12:07 31.03.2025

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը: Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն […] ...

BACK_TO_TOP