17:02 28.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
«Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:
Դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք՝ ընդլայնելու մեր համագործակցությունը և որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ, սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է դեսպանը և վստահեցրել, որ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները: Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը:
Կողմերը երկուստեք ընդգծել են, կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը:
13:03 31.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները13:03 31.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոններըԱվարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում: Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան […] ...
12:54 31.03.2025
Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա ԳրիգորյանՓարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։ ...
12:47 31.03.2025
Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերիցԲանգկոկում աշխատողները զանգվածաբար լքել են մի քանի կառավարական շենքեր՝ հերթական երկրաշարժի մասին լուրերի ֆոնին, ասել է քաղաքապետ Չաթչաթ Սիթիֆանը The Reporters առցանց հեռուստաալիքով և այլ լրատվամիջոցներով հեռարձակված ճեպազրույցում: «Դա որպես այդպիսին տարհանում չէր, ավելի շուտ մարդիկ գերհուզված էին, ավելի շատ խուճապի էր նման: Բոլորին խնդրում եմ զերծ մնալ ավելորդ հուզմունքից և էմոցիաներով թելադրված գործողություններից, քանի […] ...
12:35 31.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
12:24 31.03.2025
Ջոկովիչի սենսացիոն պարտությունը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) չի կարողացել նվաճել կարիերայի 100-րդ տիտղոսը։ Սերբ թենիսիստը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում 6-7, 6-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել 19-ամյա Յակուբ Մենշիկից։ Չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր, դիրքը բարելավել է 30 տեղով ու կարիերայում առաջին […] ...
12:15 31.03.2025
Լոնդոնը հայտարարել է Սթարմերի և Թրամփի միջև պայմանավորվածության մասին՝ շարունակելու ճնշումը Ռուսաստանի վրաՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվել շարունակել ճնշումը Կրեմլի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ վարչապետը նախագահին տեղեկացրել է կամավորների կոալիցիայի՝ Փարիզում կայացած հանդիպման արդյունավետ քննարկումների մասին: «Առաջնորդները համակարծիք են եղել […] ...