15:45 28.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։
Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ:
Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ծրագրեր և մշակութային նախագծեր՝ տարբեր ձևաչափերով: Նախարարի տեղակալի խոսքով՝ նպատակը մշակութային կրթության խրախուսումն է:
«Դժվար է գտնել այն բաժանման գիծը, որտեղ կրթությունն ու մշակույթը հնարավոր կլինի առանձնացնել: Վստահ եմ՝ համաժողովի շրջանակում հնարավորություն կունենաք ծանոթանալու այս ընթացքում արձանագրված հաջողություններին և ստեղծված հնարավորություններին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։ Նա, մասնավորապես, անդրադարձել է դպրոցական բաժանորդային համակարգին՝ նշելով, որ այս տարի այն առավել լայն ծավալներով է իրականացվել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը նպաստում է սովորողների համար կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնելուն՝ նպաստելով մշակույթի միջոցով գիտելիքների վերարժևորմանը։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում նախատեսվող «Վերջին դաս» միջոցառմանը․ ակնկալվում է, որ ավանդական վերջին զանգի միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն մշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում։ Երևանում և մարզերում արդեն ձևավորված համապատասխան հանձնաժողովները, ուսումնասիրելով ներկայացված հայտերը, կընտրեն լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցներին, որոնք էլ կպարգևատրվեն: Մրցույթին դպրոցի մասնակցությունը կամավորության սկզբունքով է:
«Իհարկե, հաղթող ճանաչելու գործընթացը պայմանական է, քանի որ իրականում մեր նպատակն է խթանել, որ «Վերջին դասն» իրապես դառնա առավել երեխայակենտրոն։ Միջոցառումը պետք է ապահովի երեխաների առավել մեծ մասնակցություն և պարունակի մշակութային շեշտադրումներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը մշակել է նաև մշակութային վերջին զանգի կազմակերպման ուղեցույց:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ուսումնական տարվա ավարտին ևս մեկ ուսուցչական համաժողով է կազմակերպվելու, որի շրջանակում ամփոփվելու են նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված աշխատանքները։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով անցում է արվում կարողունակությունների ձևավորմանը միտված կրթության, որտեղ կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները:
«Մշակույթն ու արվեստն այդ կարողություններում կարմիր թելով անցնում են ողջ ուսումնառության ընթացքում: ԿԶՆԱԿ-ն ակտիվ տարածում է դպրոցներում կուտակված դրական փորձը, իսկ այս աշխատաժողովը ևս մեկ հարթակ է այդ փորձի տարածման համար»,- ասել է Արտաշես Թորոսյանը:
Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։ Նրանք հանդես են եկել «Մշակույթի դերը ժամանակակից կրթության մեջ և ինչպես այն ինտեգրել կրթական ծրագրերում» խորագրով պլենար զեկույցներով: Բանախոսները կարևորել են նմանօրինակ քննարկումը՝ մշակութային կրթության հիմնահարցերն ու պետության կողմից գործադրված ջանքերն արժևորելու տեսանկյունից:
«Այս առանցքում շատ է կարևորվում կոնկրետ մշակութային կազմակերպությունների և դպրոցների կապը, որն ավելի շատ ուղղված է հանրակրթական խնդրի համալիր, այլ ոչ թե հատվածային լուծմանը: Ընդհանուր հանրային արժեհամակարգի տեսանկյունից սա շատ կարևոր սկզբունք է»,- ասել է Դավիթ Պողոսյանը:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը նշել է՝ վերջին ամիսներին թանգարանում գրանցվել են ռեկորդային այցելություններ հենց դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում: Մասնավորապես՝ 2-3 ամսվա ընթացքում ավելի քան 14 հազար դպրոցականներ են այցելել Հայաստանի պատմության թանգարան, որը ռեկորդային ցուցանիշ է առհասարակ թանգարանային այցելությունների առումով: Այս համատեքստում Դավիթ Պողոսյանն ընդգծել է նաև այցելությունների արդյունավետության և գործընթացն առավել նպատակային դարձնելու հարցը:
Համաժողովի ընթացքում կարևորվել է դպրոցներում մշակութային նախագծերի իրականացումը․ մասնավորապես՝ քննարկվել են, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու առաջնորդությանը, ուսուցչական համայնքների ձևավորմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
11:37 31.03.2025
Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերելԱրարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […] ...
11:29 31.03.2025
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։ ...
11:13 31.03.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին […] ...
11:10 31.03.2025
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»: Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին։ գոլային փոխանցումը կատարել է Լուիս Սուարեսը: Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը: ...
11:07 31.03.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել […] ...
10:58 31.03.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգՄարտի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 241, փլուզման՝ 6, օձի նկատման՝ 3, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 10, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, […] ...