14:31 28.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:
Քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ:
Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ:
12:05 31.03.2025
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային […] ...
11:53 31.03.2025
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։ Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ […] ...
11:48 31.03.2025
Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունըԱրդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,-ասել են ԱԳՆ-ից։ Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին […] ...
11:37 31.03.2025
Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերելԱրարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […] ...
11:29 31.03.2025
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։ ...