14:20 28.03.2025
Ներկայացվել է Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան – 14.04.2025 – 14:00-16:00,
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան – 18.04.2025 – 14:00-16:00:
1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 01.04.2025 -10:00-12:00,
2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 02.04.2025 – 15:00-17:00,
3. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 03.04.2025 – 15:00-17:00,
4. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – 07.04.2025 – 11:00-13:00,
5. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով – 08.04.2025 – 11:00-13:00,
6. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով – 09.04.2025 – 11:00-13:00,
7. Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – 10.04.2025 – 11:00-13:00,
8. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով – 21.04.2025 – 10:00-12:00,
9. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով – 22.04.2025 – 10:00-12:00,
10. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով – 22.04.2025 – 15:00-17:00,
11. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով – 23.04.2025 – 11:00-13:00,
12. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – 25.04.2025 – 15:00-17:00:
Ընդունելությանը հերթագրվելու համար զանգահարել (374-10) 506050, (374-11) 506050, 87-88 հեռախոսահամարներով: Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
11:22 31.03.2025
Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասինԳյումրու ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողանա […] ...
11:13 31.03.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին […] ...
11:10 31.03.2025
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»: Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին։ գոլային փոխանցումը կատարել է Լուիս Սուարեսը: Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը: ...
11:07 31.03.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել […] ...
10:58 31.03.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգՄարտի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 241, փլուզման՝ 6, օձի նկատման՝ 3, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 10, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, […] ...
10:49 31.03.2025
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան մայիսի 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող […] ...