Լիբանանը և Սիրիան ստորագրել են սահմանազատման մասին պայմանագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+17.09 oC

Լիբանանը և Սիրիան ստորագրել են սահմանազատման մասին պայմանագիր

13:39 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և սահմանային շրջաններում անվտանգության պահպանման համար համագործակցության մասին, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը (AP):

Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են հինգշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցություններից հետո։

Լիբանանը և Սիրիան պայմանավորվել են նաև «ակտիվացնել համագործակցության մեխանիզմները»՝ սահմանի երկու կողմերում անվտանգության մտահոգությունները լուծելու համար:

Պաշտպանության նախարարության ղեկավարների հանդիպմանը մասնակցել է նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ Անչելոտի

10:09 31.03.2025

Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու առաջարկին, հաղորդում է ESPN-ը: «Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացին: 65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև […] ...

Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

10:00 31.03.2025

Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

Վլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի դառնա, և նա դա հասկանում է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը։ ...

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ Փաշինյան

09:58 31.03.2025

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»: ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

09:55 31.03.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

Գազայի հատվածի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 15 պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ինը մարդ է զոհվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Համադ եւ Աբասան քաղաքների բնակելի շենքերի վրա ավիահարվածների հետեւանքով։ Հաղորդվում է նաև, որ վեց մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել Խան Յունիս քաղաքում, որտեղ իսրայելական զորքերը […] ...

Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

09:50 31.03.2025

Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

ԱՄՆ-ը երկու շաբաթից երկրորդական մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք Իրանի համար երկրորդական մաքսատուրքեր ունենք, կարող ենք դրանք հետաձգել մի քանի շաբաթով, և եթե առաջընթաց չտեսնենք, դրանք կներկայացնենք», -ասել է ամերիկացի առաջնորդը։ ...

Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

09:40 31.03.2025

Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. «Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։ Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը […] ...

BACK_TO_TOP