13:14 28.03.2025
Առնվազն 50 մարդ տուժել է Բանգկոկում հզոր երկրաշարժից հետո շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հաղորդվում է, որ Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով մեկ բնակիչ զոհվել է, եւս 50 մարդ՝ տուժել։
Միաժամանակ մայրաքաղաքի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ շենքի փլատակներում մնացած աշխատողների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն արդեն ժամանել են դեպքի վայր։
10:49 31.03.2025
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան մայիսի 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող […] ...
10:37 31.03.2025
«Բավարիան» մտադիր է ձեռք բերել 60 միլիոն հրաժարագին ունեցող դարպասապահին«Բավարիան» մտադիր է գնել «Բրայթոնի» դարպասապահ Բարթ Վերբրյուգենի տրանսֆերայի իրավունքը, հայտնում է The Telegraph-ը։ Մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաժամկետ փոխարինողի ձեռք բերել ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի համար։ «Բրայթոնը» 22-ամյա Վերբրյուգենից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 60 միլիոն ֆունտ։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել 2023թ. ամռանը և 57 խաղից 16-ում դարպասը պահել է անառիկ։ […] ...
10:26 31.03.2025
1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհինՄարտի 29-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...
10:17 31.03.2025
Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումըԳլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ […] ...
10:09 31.03.2025
Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու առաջարկին, հաղորդում է ESPN-ը: «Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացին: 65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև […] ...
10:00 31.03.2025
Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ինՎլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի դառնա, և նա դա հասկանում է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը։ ...