13:05 28.03.2025
10:26 31.03.2025
1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին10:26 31.03.2025
1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհինՄարտի 29-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...
10:17 31.03.2025
Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումըԳլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ […] ...
10:09 31.03.2025
Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու առաջարկին, հաղորդում է ESPN-ը: «Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացին: 65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև […] ...
10:00 31.03.2025
Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ինՎլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի դառնա, և նա դա հասկանում է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը։ ...
09:58 31.03.2025
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»: ...
09:55 31.03.2025
Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառովԳազայի հատվածի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 15 պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ինը մարդ է զոհվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Համադ եւ Աբասան քաղաքների բնակելի շենքերի վրա ավիահարվածների հետեւանքով։ Հաղորդվում է նաև, որ վեց մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել Խան Յունիս քաղաքում, որտեղ իսրայելական զորքերը […] ...