ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+18.09 oC

ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

13:25 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը:

Առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ամսական 1.98 միլիոն եվրո աշխատավարձով:

Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է ամսական 1.48 միլիոն եվրո աշխատավարձով: Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամսական 1.23 միլիոն եվրո աշխատավարձով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

10:49 31.03.2025

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան մայիսի 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող […] ...

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել 60 միլիոն հրաժարագին ունեցող դարպասապահին

10:37 31.03.2025

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել 60 միլիոն հրաժարագին ունեցող դարպասապահին

«Բավարիան» մտադիր է գնել «Բրայթոնի» դարպասապահ Բարթ Վերբրյուգենի տրանսֆերայի իրավունքը, հայտնում է The Telegraph-ը։ Մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաժամկետ փոխարինողի ձեռք բերել ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի համար։ «Բրայթոնը» 22-ամյա Վերբրյուգենից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 60 միլիոն ֆունտ։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել 2023թ. ամռանը և 57 խաղից 16-ում դարպասը պահել է անառիկ։ […] ...

1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

10:26 31.03.2025

1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

Մարտի 29-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...

Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը

10:17 31.03.2025

Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ […] ...

Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ Անչելոտի

10:09 31.03.2025

Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու առաջարկին, հաղորդում է ESPN-ը: «Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացին: 65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև […] ...

Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

10:00 31.03.2025

Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

Վլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի դառնա, և նա դա հասկանում է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը։ ...

BACK_TO_TOP