ԱՄՆ-ն կվերլուծի Ռուսաստանի դիրքորոշումը պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ․ Ռուբիո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+16.09 oC

ԱՄՆ-ն կվերլուծի Ռուսաստանի դիրքորոշումը պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ․ Ռուբիո

10:59 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական ​​խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի դիրքորոշումը։

«Մենք կվերլուծենք այն խնդիրները, որոնք նրանք բարձրացրել են (Ռուսաստանի ներկայացուցիչները), մենք կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին են նրանք խոսում», – ասել է Ռուբիոն ինքնաթիռում՝ վերադառնալով ԱՄՆ՝ Ջամայկա, Գայանա և Սուրինամ այցելություններից հետո։

ԱՄՆ պետքարտուղարը չի մեկնաբանել հայտարարությունները, ըստ որոնց՝ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կարծում են, որ դեռ չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվարդիոլան` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուներից մեկն է

08:46 31.03.2025

Գվարդիոլան` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուներից մեկն է

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի թեկնածությունը։ 54-ամյա կատալոնացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքներից հետո Գվարդիոլան կարող է ամռանը հեռանալ անգլիական ակումբից: ...

Դուշանբեն և Բիշքեկը փոխանակել են սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերը

08:40 31.03.2025

Դուշանբեն և Բիշքեկը փոխանակել են սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերը

Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ջափարովը ստորագրել են երկու երկրների միջև սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերի փոխանակման արձանագրություն։ Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի Սուղդի շրջանի վարչական կենտրոնում՝ Խուջանդում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մարտի 13-ին Ռախմոնն ու Ջապարովը վիճելի տարածքների շուրջ հանրապետությունների միջև գրեթե 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրեցին սահմանային համաձայնագիր։ Ավելի ուշ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 31.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ժորժե Ժեզուշը համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

08:25 31.03.2025

Ժորժե Ժեզուշը համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ժորժե Ժեզուշը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 70-ամյա մասնագետը պատրաստ է ու համաձայն ստանձնել պաշտոնը։ Պորտուգալացի մարզիչը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել Բրազիլիայի թիմը։ Այժմ նա մարզում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, որի նախագահ Էդնալդո […] ...

Որ երկիր է Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու․ Axios

08:20 31.03.2025

Որ երկիր է Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա։ Ինչպես հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։ Ըստ աղբյուրի՝ սաուդցիները ցանկանում են, որ «ուղևորությունը տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարից հետո», ասվում է հոդվածում։ Սպիտակ տունը և Վաշինգտոնում Սաուդյան […] ...

4 անգլիական թոփ ակումբներ կպայքարեն «Այնտրախտի» 20-ամյա ֆուտբոլիստի համար

08:06 31.03.2025

4 անգլիական թոփ ակումբներ կպայքարեն «Այնտրախտի» 20-ամյա ֆուտբոլիստի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» կպայքարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում ասիստ։ […] ...

BACK_TO_TOP