10:43 28.03.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։
Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի որոշ գործողությունների, «ոչ կառուցողական դիրքորոշումների առնչությամբ», հատկապես՝ նոր պատժամիջոցների ներդրման հետ կապված, և կոչ է արել երեք եվրոպական երկրներին վերանայել իրենց մոտեցումներն ու մեթոդները Իրանի նկատմամբ:
Ինչպես նշել է Արաղչին, «Իրանը չի ընդունում դիվանագիտության կիրառումը որպես քաղաքական և հոգեբանական ճնշման գործիք»։
08:46 31.03.2025
Գվարդիոլան` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուներից մեկն էԲրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի թեկնածությունը։ 54-ամյա կատալոնացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքներից հետո Գվարդիոլան կարող է ամռանը հեռանալ անգլիական ակումբից: ...
08:40 31.03.2025
Դուշանբեն և Բիշքեկը փոխանակել են սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերըՏաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ջափարովը ստորագրել են երկու երկրների միջև սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերի փոխանակման արձանագրություն։ Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի Սուղդի շրջանի վարչական կենտրոնում՝ Խուջանդում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մարտի 13-ին Ռախմոնն ու Ջապարովը վիճելի տարածքների շուրջ հանրապետությունների միջև գրեթե 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրեցին սահմանային համաձայնագիր։ Ավելի ուշ […] ...
08:30 31.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 31.03.2025
Ժորժե Ժեզուշը համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականըԲրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ժորժե Ժեզուշը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 70-ամյա մասնագետը պատրաստ է ու համաձայն ստանձնել պաշտոնը։ Պորտուգալացի մարզիչը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել Բրազիլիայի թիմը։ Այժմ նա մարզում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, որի նախագահ Էդնալդո […] ...
08:20 31.03.2025
Որ երկիր է Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու․ AxiosԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա։ Ինչպես հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։ Ըստ աղբյուրի՝ սաուդցիները ցանկանում են, որ «ուղևորությունը տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարից հետո», ասվում է հոդվածում։ Սպիտակ տունը և Վաշինգտոնում Սաուդյան […] ...
08:06 31.03.2025
4 անգլիական թոփ ակումբներ կպայքարեն «Այնտրախտի» 20-ամյա ֆուտբոլիստի համարԱնգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» կպայքարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում ասիստ։ […] ...