08:15 28.03.2025
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Եվրամիության (ԵՄ) հետ բազմակողմ համագործակցության զարգացումը և հաստատել իր երկրի հավատարմությունը դրա ընդլայնմանը։ Այդ մասին նա հինգշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Neutral Turkmenistan-ի պաշտոնական թերթը։
Դրա տեղեկություններով՝ կողմերը նշել են, որ վերջին տարիներին Թուրքմենստանի և Եվրամիության փոխգործակցությունը քաղաքական և դիվանագիտական դաշտում հաջողությամբ իրականացվում է երկկողմ և բազմակողմ մակարդակներում։
Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել «Կենտրոնական Ասիա-Եվրամիություն» ձևաչափով համագործակցությանը։ Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել Սամարղանդում (Ուզբեկստան) կայանալիք «Կենտրոնական Ասիա-Եվրամիություն» առաջին գագաթնաժողովի թեմային։ Զրուցակիցների խոսքով՝ այն կոչված է հեշտացնելու բազմակողմ և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատումը կանոնավոր հիմունքներով։
Համագործակցության և դրա ընդլայնման հնարավորությունների քննարկման ժամանակ ընդգծվել է, որ սերտ երկխոսություն է իրականացվում Եվրամիության հետ Թուրքմենստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում։
00:16 31.03.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը նորամուտն է նշել ՌՊԼ-ումՀայաստանի երիտասարդական հավաքականի (Մ-21) 19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել Մախաչկալայի «Դինամոյի» դեմ 22-րդ տուրի տնային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել է 2-0 հաշվով: Բանդիկյանը խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին: Բանդիկյանը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է: Ռուսաստանի երիտասարդական լիգայում անցկացրած 24 խաղում […] ...
00:05 31.03.2025
Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։ ...
23:59 30.03.2025
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներինԵկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ մինչև 100 հազար դրամ միանվագ` կրթական ծախսերից և մինչև 50 հազար դրամ՝ ստոմատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...
23:50 30.03.2025
Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի 82 տեղամասից 3-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 281 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 160 «Ապրելու երկիր» կուսակցություն – 27 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 65 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 26 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 16 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – […] ...
23:20 30.03.2025
Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցներըԱշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […] ...
22:58 30.03.2025
Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...