Պակիստանի ԱԳՆ-ն հերքում է չինական զորքերի ներկայությունը երկրի հարավ-արևմուտքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+16.09 oC

Պակիստանի ԱԳՆ-ն հերքում է չինական զորքերի ներկայությունը երկրի հարավ-արևմուտքում

09:30 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանի կողմից Պակիստանում աշխատող իր քաղաքացիներին պաշտպանելու համար Բելուջիստան նահանգում ռազմականացված ուժեր տեղակայելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շաֆքաթ Ալի Խանը։

«Ես լիովին հերքում եմ դա: Պակիստանում չինական զորքեր չկան: Սա կատարյալ սուտ է: Նման հաղորդագրություններն արժանահավատ չեն»,- ասել է նա:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ India Today ամսագիրը, հայտնել էին Պակիստանի Բելուջիստանում ռազմականացված ստորաբաժանումների հայտնվելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժորժե Ժեզուշը համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

08:25 31.03.2025

Ժորժե Ժեզուշը համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ժորժե Ժեզուշը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 70-ամյա մասնագետը պատրաստ է ու համաձայն ստանձնել պաշտոնը։ Պորտուգալացի մարզիչը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել Բրազիլիայի թիմը։ Այժմ նա մարզում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, որի նախագահ Էդնալդո […] ...

Որ երկիր է Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու․ Axios

08:20 31.03.2025

Որ երկիր է Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա։ Ինչպես հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։ Ըստ աղբյուրի՝ սաուդցիները ցանկանում են, որ «ուղևորությունը տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարից հետո», ասվում է հոդվածում։ Սպիտակ տունը և Վաշինգտոնում Սաուդյան […] ...

Ամփոփվել է 81 ընտրական տեղամաս․ ԿԸՀ նախնական տվյալները՝ Գյումրիից

08:09 31.03.2025

Ամփոփվել է 81 ընտրական տեղամաս․ ԿԸՀ նախնական տվյալները՝ Գյումրիից

ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ ամփոփվել է 81 ընտրական տեղամաս 82-ից․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 16 938, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9 537, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 658, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 844, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 642, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 071, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն […] ...

4 անգլիական թոփ ակումբներ կպայքարեն «Այնտրախտի» 20-ամյա ֆուտբոլիստի համար

08:06 31.03.2025

4 անգլիական թոփ ակումբներ կպայքարեն «Այնտրախտի» 20-ամյա ֆուտբոլիստի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» կպայքարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում ասիստ։ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 31.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Գյումրիի 73 ընտրատեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

07:15 31.03.2025

Գյումրիի 73 ընտրատեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 73-ի նախնական արդյունքները. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14 476, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 8 338, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 479, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 518, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 560, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 1 877, «Դեմոկրատական այլընտրանք» […] ...

BACK_TO_TOP