08:20 28.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարի» ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթ, հաղորդում է «РБ Спорт»-ը:
Սպերցյանը սրունքի վնասվածքից ապաքինվելուց հետո այս շաբաթվանից սկսել է մարզվել անհատական ծրագրով, մարզչական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը և չհայտավորել հայ ֆուտբոլիստին «Ֆակելի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղին։ Այն տեղի կունենա մարտի 30-ին:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարտի 1-ին կայացած «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում: Սպերցյանը չէր միացել Հայաստանի ազգային հավաքականին և բաց թողելով Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերը:
07:15 31.03.2025
Գյումրիի 73 ընտրատեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 73-ի նախնական արդյունքները. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14 476, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 8 338, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 479, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 518, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 560, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 1 877, «Դեմոկրատական այլընտրանք» […] ...
00:16 31.03.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը նորամուտն է նշել ՌՊԼ-ումՀայաստանի երիտասարդական հավաքականի (Մ-21) 19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել Մախաչկալայի «Դինամոյի» դեմ 22-րդ տուրի տնային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել է 2-0 հաշվով: Բանդիկյանը խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին: Բանդիկյանը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է: Ռուսաստանի երիտասարդական լիգայում անցկացրած 24 խաղում […] ...
00:05 31.03.2025
Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։ ...
23:59 30.03.2025
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներինԵկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ մինչև 100 հազար դրամ միանվագ` կրթական ծախսերից և մինչև 50 հազար դրամ՝ ստոմատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...
23:50 30.03.2025
Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի 82 տեղամասից 3-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 281 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 160 «Ապրելու երկիր» կուսակցություն – 27 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 65 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 26 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 16 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – […] ...
23:20 30.03.2025
Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցներըԱշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […] ...