18:14 27.03.2025
Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը:
Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Լայպցիգի գրքի տոնավաճառի կազմակերպիչներին՝ Հայաստանը կրկին այդ հեղինակավոր հարթակում ներկայացնելու հնարավորության համար, որին մեր երկիրը մասնակցում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում։
«Մեր մասնակցությունը Լայպցիգի գրքի տոնավաճառին Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային համագործակցության խորացման վկայություններից մեկն է։ Բարձր ենք գնահատում այս կապերն ու համոզված ենք, որ գրականությունը՝ որպես ամենազորեղ մշակութային գործիքներից մեկը, կարող է ոչ միայն փոխըմբռնում ձևավորել, այլև նոր կամուրջներ ստեղծել մեր ժողովուրդների միջև։
Այս տարի մենք ներկայացնում ենք Հայաստանն Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում։ Իսահակյանը ոչ միայն հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից է, այլև եվրոպական մշակութային տարածքի հետ կապող յուրահատուկ կամուրջ։ Նրա ստեղծագործություններն արծարծում են ազատության, սիրո, հումանիզմի և համամարդկային արժեքների թեմաները, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա օրերը հարստանալու են նոր համագործակցություններով, գրական բացահայտումներով ու ստեղծագործական շփումներով։
Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսից հետո նախատեսվում է «Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը:
23:20 30.03.2025
Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները22:58 30.03.2025
Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
22:40 30.03.2025
Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքումԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ: ...
22:10 30.03.2025
Բրազիլիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչիԴորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքի և երեքը՝ պարտվել: Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում […] ...
22:00 30.03.2025
ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրըՄարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, […] ...
21:50 30.03.2025
Թրամփը նոր զրույց է ծրագրում Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին։ «Թրամփն ասաց, որ նրանք ծրագրում են կրկին զրուցել այս շաբաթ», – ասվում է հեռուստաալիքի կայքում ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցից հետո հրապարակված հրապարակման մեջ: ԱՄՆ-ում նոր շաբաթվա հետհաշվարկն ավանդաբար սկսվում է կիրակի օրը։ ...
21:26 30.03.2025
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդումՄարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ – քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, – խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, – քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, – ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի […] ...