Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+17.09 oC

Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. վարչապետ

16:06 27.03.2025

ՀՀ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վիճակի բարելավման նպատակով՝ ընդունվել է որոշում: Կառավարության միջոցներից վերաբաշխում է կատարվել 15,796,496.9 հազար դրամի չափով, որը կուղղվի մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների (30%) վճարմանը: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 87.4 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 0.57 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 33.11 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 53.7 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտներից՝ հիմնանորոգվող կամուրջների քանակը 2 հատ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված այս որոշմանը և թվարկել այդ ճանապարհները: Այսպիսով, գումար կհատկացվի հետևյալ ճանապարհների շինաշխատանքների համար՝ Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում, Սևան քաղաքից Գեղամավան և Ծաղկունք գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կմ հատվածի հիմնանորոգում, Իջևան համայնքի Իծաքար բնակավայրից դեպի Բերդ համայնքի Գանձաքար բնակավայր տանող ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգում, Մրգաշատից դեպի գ. Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2.1 կմ հատվածի հիմնանորոգում, Ջրառատ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2 կմ հատվածի հիմնանորոգում, Բագրևանդ բնակավայրից դեպի Ձորաղբյուր տանող ավտոճանապարհի 5.2 կմ հատվածի հիմնանորոգում, Հրազդան քաղաքի տարածքով դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում, Գորիսից դեպի Վերիշեն և Խոզնավար տանող ավտոճանապարհի 18.3 կմ հատվածի հիմնանորոգում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցում (քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ), Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10.1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 կմ հատվածի հիմնանորոգում:

Գումար կհատկացվի նաև Ականալճից դեպի Զարթոնք տանող 3.6 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա գտվող 2 հատ փոքր կամուրջների հիմնանորոգման համար:

Միջոցներ կուղղվեն նաև ավարտված հետևյալ աշխատանքների 5 տոկոսի վճարման համար՝ Բջնի բնակավայրից դեպի Հրազդան համայնք տանող ավտոճանապարհի 10.8 կմ հատվածի հիմնանորոգում, Արթիկ համայնքի միջով անցնող ավտոճանապարհի 4.9 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Խորենացի փողոցի 0.8 կմ հատվածի հիմնանորոգում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության հետևյալ ծառայությունների համար՝ Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում, Դիլիջանից մինչև Հաղարծին և Գոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, Նոր Գեղի բնակավայրի հատվածում դեպի Աբովյան, Արգել և Եղվարդ տանող ավտոճանապարհների հատման խաչմերուկում լուսանցույցի տեղադրման և ճանապարհային նշաններով կահավորում, Առինջ մոլի մոտի խաչմերուկում լուսանցույցի տեղադրման և ճանապարհային նշաններով կահավորում, Գուսանագյուղ բնակավայրի միջով անցնող Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Ձորավանք – Մարտունի ճանապարհահատվածի առանձին տեղամասերում քարաթափման աշխատանքների իրականացում, Ուջան գյուղի միջով անցնող և Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ հատվող ավտոճանապարհի 3.05 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Ներքին Չարբախից մինչև Դարակերտ բնակավայր ավտոճանապարհի 2.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մրգավետ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 1.2 կմ հատվածի հիմնանորոգում, Դիտակ և Արևշատ բնակավայրերի միջով անցնող ավտոճանապարհի 2.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Բարձրաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 1.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վերին Արտաշատ- Այգեզարդ ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գոմք-Կապույտ ավտոճանապարհի 7.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Վաղատին գյուղ տանող ավտոճանապարհի 1.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով 2-րդ կամրջի կառուցում, Ճամբարակ համայնքի Այգուտ և Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման և ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում, Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանն առկա ճանապարհների վերանորոգմանը զուգահեռ՝ կարևորել է նաև նոր ճանապարհների ու կամուրջների կառուցումը։ Վարչապետն ընդգծել է, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել որակական ցուցանիշը և հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել գեղագիտական բաղադրիչին՝ տվյալ տարածքի, մարզի ճարտարապետական ավանդույթներն արտահայտող լուծումներ տալու տրամաբանությամբ։

Անդրադառնալով Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում, վարչապետը նշել է. «Այս նախագիծն ունի նրբություն. հիմա Նռնաձոր տանող ճանապարհի մի հատվածը համընկնում է նախկինում երկաթուղու գծերի, պաստառի հատվածի հետ: Եվ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն, ըստ էության, սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է: Մեզ շատ քննադատում են, ասում են՝ մենք անընդհատ պատրաստակամություն ենք հայտնում, բայց սա գործնական քայլերից մեկն է: Մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, միայն այդ հատվածով կարող է անցնել: Հետևաբար, այդ հատվածն ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

22:58 30.03.2025

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

22:40 30.03.2025

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ:   ...

Բրազիլիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչի

22:10 30.03.2025

Բրազիլիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչի

Դորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքի և երեքը՝ պարտվել: Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում […] ...

ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրը

22:00 30.03.2025

ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրը

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, […] ...

Թրամփը նոր զրույց է ծրագրում Պուտինի հետ

21:50 30.03.2025

Թրամփը նոր զրույց է ծրագրում Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին։ «Թրամփն ասաց, որ նրանք ծրագրում են կրկին զրուցել այս շաբաթ», – ասվում է հեռուստաալիքի կայքում ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցից հետո հրապարակված հրապարակման մեջ: ԱՄՆ-ում նոր շաբաթվա հետհաշվարկն ավանդաբար սկսվում է կիրակի օրը։ ...

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

21:26 30.03.2025

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ – քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, – խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, – քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, – ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի […] ...

BACK_TO_TOP