Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+18.09 oC

Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ․ Միրզոյան

12:30 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է.
«Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար:
Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և հաջողություններ:
Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները լավ հնարավորություն կընձեռեն երկկողմ օրակարգի ողջ շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի առարկայական փոխանակման համար:
Անցյալ տարին կարևոր հանգրվան դարձավ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այն հագեցած էր բարձր և բարձրագույն մակարդակի փոխադարձ այցերով, ինչպես նաև բազմաթիվ համատեղ միջոցառումներով, որոնք անհրաժեշտ թափ հաղորդեցին մեր փոխգործակցությանը տարբեր ոլորտներում: Իրապես նշանակալից էր Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան՝ առաջինը 2001 թվականից ի վեր, որին հաջորդեց Հայաստանի նախագահի այցը՝ խորհրդանշելով մեր բարեկամության և համագործակցության խորացման նոր փուլի սկիզբ:
Համոզված եմ, որ այս տարի ևս մենք կշարունակենք ամրապնդել երկկողմ գործընկերությունը՝ ընդլայնելով փոխշահավետ համագործակցության հորիզոնները, որոնք ընդգրկում են ուղղությունների լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներ:
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ղազախստանի Հանրապետության հետ գործընկերությունը և պատրաստ է ջանքեր գործադրել դրա հետագա դինամիկ խորացման համար: Ելնում ենք նրանից, որ սա փոխադարձ բնույթ է կրում:
Մեր պետությունները միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման, ինչպես նաև մեր երկրների տարանցիկ ներուժի բարձրացման և ազգային տնտեսությունների արդիականացման ձգտման մեջ: Այս ամենն ամուր հիմք է ստեղծում գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար:
Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ խաղաղ նախաձեռնությունների իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ամրապնդումը նույնպես համահունչ է մեր նպատակներին:
Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Դուք անձամբ տեղյակ եք այդ մասին մեր նախկին շփումներից, այդ թվում՝ անցյալ տարի Ալմաթիում իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև հանդիպման անցկացման համատեքստում: Ուզում եմ ընդգծել, որ մենք գնահատում ենք Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ: Ինչպես գիտեք, Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին:
Հարգելի՛ Մուրատ Աբուղալիի, առաջարկում եմ այսօրվա հանդիպման ընթացքում մանրամասն անդրադառնալ հետագա համագործակցության առանցքային ուղղություններին՝ հատկապես հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի և ավանդական ջերմ ընդունելության համար»։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

00:05 31.03.2025

Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։ ...

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին

23:59 30.03.2025

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին

Եկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ մինչև 100 հազար դրամ միանվագ` կրթական ծախսերից և մինչև 50 հազար դրամ՝ ստոմատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...

Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

23:50 30.03.2025

Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի 82 տեղամասից 3-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 281 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 160 «Ապրելու երկիր» կուսակցություն – 27 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 65 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 26 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 16 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – […] ...

Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները

23:20 30.03.2025

Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […] ...

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

22:58 30.03.2025

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

22:40 30.03.2025

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ:   ...

BACK_TO_TOP