Թրամփը սպառնում է բարձրացնել մաքսատուրքերը, եթե ԵՄ-ն և Կանադան համագործակցեն ընդդեմ ԱՄՆ-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+18.09 oC

Թրամփը սպառնում է բարձրացնել մաքսատուրքերը, եթե ԵՄ-ն և Կանադան համագործակցեն ընդդեմ ԱՄՆ-ի

12:53 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ավելի լուրջ մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ի և Կանադայի վրա, եթե նրանք համագործակցեն ի վնաս ամերիկյան տնտեսության։

«Եթե ԵՄ-ն համագործակցի Կանադայի հետ՝ վնասելու ԱՄՆ-ի տնտեսությանը, մենք երկու կողմերի համար էլ հսկայական մաքսատուրքեր կսահմանենք՝ շատ ավելի մեծ, քան ներկայումս նախատեսված է»,- գրել է Թրամփը Truth Social-ում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր արտերկրում արտադրված բոլոր մեքենաների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այդ տուրքերի մասին որոշումը պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 2-ից։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ափսոսանք է հայտնել Թրամփի որոշման համար։ Նա ասել է, որ ԵՄ-ն «կշարունակի բանակցային լուծում փնտրել»՝ միաժամանակ «պաշտպանելով իր տնտեսական շահերը»:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մաքսատուրքերն անվանել է «ուղիղ հարձակում» իր երկրի վրա և ասել, որ կքննարկի պատասխան տարբերակները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

00:05 31.03.2025

Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։ ...

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին

23:59 30.03.2025

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին

Եկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ մինչև 100 հազար դրամ միանվագ` կրթական ծախսերից և մինչև 50 հազար դրամ՝ ստոմատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...

Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

23:50 30.03.2025

Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի 82 տեղամասից 3-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 281 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 160 «Ապրելու երկիր» կուսակցություն – 27 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 65 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 26 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 16 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – […] ...

Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները

23:20 30.03.2025

Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […] ...

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

22:58 30.03.2025

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

22:40 30.03.2025

Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ:   ...

BACK_TO_TOP