12:36 27.03.2025
Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պետք է սկսվեն բանակցություններ դրա ստորագրման վայրի, ժամի և հետագա ընթացքի վերաբերյալ, ես պատեհ համարեցի դիմել Ադրբեջանի խորհրդարանական գործընկերոջս՝ այս հարցերի շուրջ քննարկում ունենալու առաջարկով։ Սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա»,-ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով՝ իր նամակում նշված է եղել նաև հնարավոր հանդիպման տեղանքը։
«Նամակի վերջում առաջարկել էի, օրինակ, հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ չեզոք հատվածում։ Հուսով եմ՝ դրական արձագանք կլինի»,-հավելեց ԱԺ հանձնաժողովի նախագահը։
00:05 31.03.2025
Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։ ...
23:59 30.03.2025
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներինԵկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ մինչև 100 հազար դրամ միանվագ` կրթական ծախսերից և մինչև 50 հազար դրամ՝ ստոմատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...
23:50 30.03.2025
Գյումրիի երեք տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի 82 տեղամասից 3-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 281 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 160 «Ապրելու երկիր» կուսակցություն – 27 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 65 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 26 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 16 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – […] ...
23:20 30.03.2025
Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցներըԱշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […] ...
22:58 30.03.2025
Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
22:40 30.03.2025
Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքումԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ: ...