Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+24.09 oC

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:07 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ:

Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ:

Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները:

Հետագա միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել և ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով:

Վաղարշապատի համայնքային ոստիկանների միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարճաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

17:20 30.03.2025

Կարճաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 30-ին` ժամը 11:48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։21-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ ...

«Բավարիան» ամրապնդում է առաջատարի դիրքը Բունդեսլիգայում

17:00 30.03.2025

«Բավարիան» ամրապնդում է առաջատարի դիրքը Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում ընդունել էր «Զանկտ Պաուլիին» և հաղթել է 3-2 հաշվով: «Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: «Բավարիան» 65 միավորով առաջատարն է, կրկին 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Բորուսիան» 43 միավորով բարձրացել է 5-րդ տեղ, «Լայպցիգը» մեկ միավոր քիչ ունի և 6-րդն […] ...

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ. ՆԳՆ

16:43 30.03.2025

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ. ՆԳՆ

Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի […] ...

Երևանում բախվել են «Chevrolet Malibu»-ն և էլեկտրական հեծանիվը. կա տուժած

16:28 30.03.2025

Երևանում բախվել են «Chevrolet Malibu»-ն և էլեկտրական հեծանիվը. կա տուժած

Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում  բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է: Հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել է «Արմենիա» բժշկական […] ...

Գասպերինին հաջորդ մրցաշրջանում չի գլխավորի «Ռոման»

16:00 30.03.2025

Գասպերինին հաջորդ մրցաշրջանում չի գլխավորի «Ռոման»

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր հավանական փոխարինողի մասին: «Մենք խոսել ենք նախագահի հետ: Որոշում կայացնելու համար դեռ հստակ ժամկետ չենք նշել: Սկզբում թեկնածուների ցուցակ կկազմենք, հետո կներկայացնենք նախագահին, ինչից հետո նա վերջնական որոշում կկայացնի: Ես խոսել եմ Ջան Պիեռո Գասպերինիի հետ: Կարող եմ ասել, որ նա հաջորդ մրցաշրջանում հաստատ չի լինի […] ...

Նեթանյահուն հայտարարել է Գազայում պատերազմի ավարտը քննարկելու պատրաստակամության մասին

15:35 30.03.2025

Նեթանյահուն հայտարարել է Գազայում պատերազմի ավարտը քննարկելու պատրաստակամության մասին

Իսրայելը պատրաստ է քննարկել համաձայնագրի հաջորդ փուլը, որը պետք է հանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն դրա համար պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է վայր դնի զենքերը և լքի անկլավը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «ՀԱՄԱՍ-ը վայր կդնի զենքերը, նրա առաջնորդներին թույլ կտան լքել գոտին, մենք կապահովենք Գազայի ընդհանուր անվտանգությունը և կիրականացնենք ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP