10:45 23.09.2018
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների թվեարկելուց առաջ ավագանու ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ առայժմ վերջնական որոշում չունեն արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանի կազմալուծման, Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կընդունեն այն ժամանակ, երբ Ազգային ժողովում լինի նման նախագիծ։
«Եվ եթե անգամ մենք կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և գնալու արտահերթ ընտրությունների, դա լինելու է բացառապես մեր որոշումը, և այդ որոշումը չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի դիկտատով», – հայտարարեց Զոհրաբյանը։
Հարցին, թե ինչ են անելու, եթե նորից ցույցերին լինեն, Զոհրաբյանը պատասխանեց․
«Չի կարելի է քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով, որովհետև ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» հետևում կան կանգնած տասնյակ հազարավոր մարդիկ, վստահեցնում եմ ձեզ՝ «Բարգավաճ Հայաստանի», «Լույսի», «Դաշնակցության», «Ժառանգության», «Երկիր Ծիրանիի», բոլոր քաղաքական ուժերի հետևում էլ այս կամ այն չափով կանգնած են իրենց համակիրները, և ես ուղղակի անբարո եմ համարում, եթե մենք էլ ասենq՝ դե որ տենց է, մենք մեր համակիրներին կհանենք հրապարակ, և տեսեք, թե ում համակիրներն են ավելի շատ։ Չի կարելի», – հայտարարեց Զոհրաբյանը։
Ավագանու թեկնածուն նշեց, որ իրենց ոչ թե պետք է պառակտեն հանրությանը, այլ միավորեն նրանց։ Զոհրաբյանը բացատրեց, որ իր համար երբեք չի եղել ու չկա սև-սպիտակի ջրբաժան։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...