10:13 27.03.2025
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը:
32 մասնակից ունեցող մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիարդ դոլար է: Չեմպիոն դարձած թիմը կարող է ստանալ մինչև 125 միլիոն դոլար:
1 միլիարդից 525 միլիոնը տրվելու է թիմերին մասնակցության համար, իսկ 475 միլիոնը մրցանակային ֆոնդն է:
Եվրոպական թիմերն ամենաշատ պարգևավճարներն են ստանալու մասնակցության համար:
ՖԻՖԱ-ն ստացված եկամտից 250 միլիոն դոլարը մտադիր է ներդնել՝ ամբողջ աշխարհում ակումբային ֆուտբոլի զարգացման համար:
15:04 30.03.2025
Քվեարկության մասնակիցների թիվը Փարաքարում և Գյումրիում՝ ժամը 14:00-ի դրությամբԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների […] ...
14:45 30.03.2025
Գրիզմանը գերազանցել է Մեսսիի ռեկորդըՄադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: 34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»: ...
14:20 30.03.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […] ...
13:50 30.03.2025
ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՇիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […] ...
13:44 30.03.2025
Մյուլերը կհեռանա «Բավարիայից»«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […] ...
13:30 30.03.2025
Փրկարարները մարել են Մխչյան գյուղում բռնկված հրդեհըՄարտի 30-ին՝ ժամը 09։09-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:55-ին, մարվել՝ 10:31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և ավտոտնակում կայանած […] ...