ՄԻՊ-ի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+23.09 oC

ՄԻՊ-ի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի վերաբերյալ

09:15 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի և դրա միջոցով ընտրողներին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն հարկադրելու անթույլատրելիության
վերաբերյալ.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

Սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հանրային խոսույթում տարածվող խտրականության, անհանդուրժողականության,
ինչպես նաև ատելության խոսքի դրսևորման դեպքեր: Ավելին, արձանագրվել են իրավիճակներ, երբ դրանց միջոցով փաստացի փորձ է կատարվում հարկադրել ընտրողներին քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ, ինչն անթույլատրելի է:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ նախընտրական գործընթացների
շրջանակներում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացման աստիճանը բավականին բարձր է:

Պաշտպանը կարևորում
է նախընտրական գործընթացների շրջանակներում հանրային ազատ բանավեճի երաշխավորումը կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների
և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում՝ ընդգծելով պետության կողմից համապատասխան կառուցակարգերի գործադրման անհրաժեշտությունը հանրային անհանդուրժողականությունը
հաղթահարելու, ատելության խոսքն ու խտրականությունը բացառելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքական ուժերին, հանրային գործիչներին հանրային խոսույթում ոչ միայն բացառել ատելության խոսքի, վիրավորանքի, անհանդուրժողականության,
խտրականության ցանկացած դրսևորում, այլ նաև հակազդել դրանց: Ընդ որում` միջազգային չափանիշների համաձայն` նման պարտականություն կրում են ոչ միայն գործող պաշտոնատար անձինք, այլ նաև յուրաքանչյուր հանրային ու քաղաքական գործիչ:

Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ շուրջօրյա անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրիզմանը գերազանցել է Մեսսիի ռեկորդը

14:45 30.03.2025

Գրիզմանը գերազանցել է Մեսսիի ռեկորդը

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: 34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:20 30.03.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […] ...

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ

13:50 30.03.2025

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […] ...

Մյուլերը կհեռանա «Բավարիայից»

13:44 30.03.2025

Մյուլերը կհեռանա «Բավարիայից»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […] ...

Փրկարարները մարել են Մխչյան գյուղում բռնկված հրդեհը

13:30 30.03.2025

Փրկարարները մարել են Մխչյան գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 30-ին՝ ժամը 09։09-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:55-ին, մարվել՝ 10:31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և ավտոտնակում կայանած […] ...

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

13:04 30.03.2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ, ևս 300-ը անհետ կորած է համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։ «Պետական ​​ադմինիստրատիվ խորհրդի տվյալներով՝ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1,7 հազար մարդ, վիրավորվել՝ 3,4 հազարը, իսկ 300-ը անհետ կորած է»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի […] ...

BACK_TO_TOP