08:50 27.03.2025
ԱՄՆ-ը մտադիր է երկար ժամանակ շարունակել հարվածներ հասցնել Եմենի «Անսար Ալլահ» շարժումից հութի ապստամբների դիրքերին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այդ հարվածները շատ հաջող էին, դրանք գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Մենք հարվածեցինք նրանց շատ ուժեղ, շատ հաջող: Եվ մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք դա անել»,-ասել է ամերիկացի առաջնորդը:
Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը Թրամփի հրամանով սկսեցին զանգվածային հարվածներ հասցնել հութիների թիրախներին, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։
14:45 30.03.2025
Գրիզմանը գերազանցել է Մեսսիի ռեկորդըՄադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: 34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»: ...
14:20 30.03.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […] ...
13:50 30.03.2025
ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՇիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […] ...
13:44 30.03.2025
Մյուլերը կհեռանա «Բավարիայից»«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […] ...
13:30 30.03.2025
Փրկարարները մարել են Մխչյան գյուղում բռնկված հրդեհըՄարտի 30-ին՝ ժամը 09։09-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:55-ին, մարվել՝ 10:31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և ավտոտնակում կայանած […] ...
13:04 30.03.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարիՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ, ևս 300-ը անհետ կորած է համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։ «Պետական ադմինիստրատիվ խորհրդի տվյալներով՝ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1,7 հազար մարդ, վիրավորվել՝ 3,4 հազարը, իսկ 300-ը անհետ կորած է»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի […] ...