Գեղարքունիքի մարզում կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+13.09 oC

Գեղարքունիքի մարզում կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմին

21:38 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Գոմաձոր գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին։

Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Ավինյան

23:59 29.03.2025

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Ավինյան

Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20 000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի […] ...

Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ

23:49 29.03.2025

Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարելի է հետևել այս հղումով։ ...

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

23:45 29.03.2025

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) […] ...

Արմավիրի մարզում «ՎԱԶ 21099»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր

23:33 29.03.2025

Արմավիրի մարզում «ՎԱԶ 21099»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր

Մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի […] ...

Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ մանկապատանեկան երգչախմբի համար

23:17 29.03.2025

Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ մանկապատանեկան երգչախմբի համար

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով հեղինակել է մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություն, որը կրում է «Խաղիկներ» խորագիրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այն բաղկացած է ժողովրդական աղոթքներից և միջնադարյան հայրեններից: Մաեստրոյի «Ժողովրդական» այս ստեղծագործությունը առաջին անգամ կհնչի Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում, որը […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

22:44 29.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 29-ին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել տարբեր տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Մասիս, Վեդի, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Մարտունի, Տաշիր քաղաքներում, Արալեզ, Աստղաձոր, Անտառաշատ, Աճանան, Դարակերտ, Դալար, Երանոս, Լեռնաձոր, Լճաշեն, Խնձորեսկ, Հովտաշեն, Նորաշեն, Պառավաքար գյուղերում, […] ...

BACK_TO_TOP