18:45 26.03.2025
Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։
39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կրայսլեր» մակնիշի մի մեքենա։ 31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահաբ, նաև` մահակի նմանվող առարկա։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայատումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա։
Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Կրիստալի քաշը 3,7 գրամ էր։
Վարորդը նաև ներկայացրել է գաղտնի փականով դանակ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
20:19 29.03.2025
Սիյարտոն կարծում է, որ Ուկրաինան անտեսում է իրողությունները ՌԴ-ի հետ հակամարտությունումՈւկրաինան փորձում է անտեսել իրողությունները ռազմի դաշտում Ռուսաստանի հետ հակամարտությունում, իսկ իրականությունն այն է, որ առաջնագիծը տեղափոխվում է դեպի արևմուտք, այլ ոչ թե դեպի արևելք։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Նա նշել է, որ Կիևն ու Բրյուսելը դեռ հաստատակամ են […] ...
20:10 29.03.2025
Երկրաշարժից հետո իրավիճակը Թաիլանդում կարգավորվում էԹաիլանդի զբոսաշրջության վարչությունը (TAT) հայտնել է, որ իրավիճակը վերականգնվում է երկրաշարժից տուժած երկրի շրջաններում, ներառյալ՝ Բանգկոկում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ «Թաիլանդի մայրաքաղաքի բոլոր օդանավակայանները գործում են: Ամենամեծ օդանավակայանը՝ Սուվարնաբհումին, աշխատում է սովորական ռեժիմով, իրավիճակը վերադարձել է բնականոն հունին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մարտի 28-ի երեկոյան աշխատում են նաև Բանգկոկի հասարակական տրանսպորտի […] ...
19:53 29.03.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող դիրքերինԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարձակվել է Գազայի հատվածի հարավում Խան Յունիսում գտնվող ականանետային դիրքի վրա այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորները գնդակոծվել են տարածքից: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը ականանետային հարված է հասցրել Խան Յունիսում, մի շրջան, որտեղից հարավային Գազայի զորքերը շաբաթ օրը ավելի վաղ ականանետերով խոցվել են»,-ասվում է հաղորդագրության […] ...
19:44 29.03.2025
Թուրքական ընդդիմությունը բողոքի ցույցեր է հայտարարում շրջաններումԹուրքիայում ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնելու ամեն շաբաթ և կիրակի 81 նահանգներից 1-ում և ամեն չորեքշաբթի Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պաշտպանական ցույցից հետո։ «Այսօր 2,2 միլիոն մարդ եկել է Ստամբուլի Մալթեփե հրապարակ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր լցրել են […] ...
19:35 29.03.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ ՔասախԱյսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։ «Հանդիպումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […] ...