18:19 26.03.2025
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցները, որոնք լսելի են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն իրականացվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նախարարին փոխանցել է Սյունիքի մարզի բնակիչների արտահայտած մտահոգությունը՝ նշելով, որ վերջին օրերին տարածվել են տեսանյութեր, որոնցում հստակ լսվում են կրակոցներ։
«Ինքս երեկ բազմաթիվ տեսանյութեր եմ ստացել, որոնք արձանագրում են այդ կրակոցները։ Դիմում եմ ձեզ սյունեցիների խնդրանքով՝ ակնկալելով սահմանային իրավիճակի մասին հնարավոր տեղեկատվություն»,-նշել է պատգամավորը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է, որ տեղեկացված է տեսանյութերից և հրապարակումներից։
«Եվ նաև դրանով պայմանավորված՝ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն»,-ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ այն դեպքերը, որոնք վտանգ չեն պարունակում, սովորաբար պաշտոնական արձագանքի չեն արժանանում։
«Իհարկե, պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում է ամենին։ Մենք այդ հարցի կարգավորումը պատկերացնում ենք բացառապես դիվանագիտական ճանապարհով և հենց այդ կերպ էլ իրականացնում ենք մեր գործելաոճը»,-հավելել է Սուրեն Պապիկյանը։
23:59 29.03.2025
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. ԱվինյանՎերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20 000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի […] ...
23:51 29.03.2025
Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավորՄարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Կողաշրջման հետևանքով […] ...
23:49 29.03.2025
Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀՄարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարելի է հետևել այս հղումով։ ...
23:45 29.03.2025
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) […] ...
23:33 29.03.2025
Արմավիրի մարզում «ՎԱԶ 21099»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ կա վիրավորՄարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի […] ...
23:17 29.03.2025
Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ մանկապատանեկան երգչախմբի համարՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով հեղինակել է մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություն, որը կրում է «Խաղիկներ» խորագիրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այն բաղկացած է ժողովրդական աղոթքներից և միջնադարյան հայրեններից: Մաեստրոյի «Ժողովրդական» այս ստեղծագործությունը առաջին անգամ կհնչի Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում, որը […] ...