Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+19.09 oC

Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

18:07 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմերը:

Դպրոցական թիմերը կազմված են տարիքային երկու խմբերով. յուրաքանչյուրում ընդգրկվում է համապատասխանաբար 5-9-րդ և 10-12-րդ դասարաններում սովորող 2-ական տղա, 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպի քարոզչությունը՝ նպաստելով սեղանի թենիսի մասսայականացմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները:

Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը կմասնակցեն մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլին, որը կանցկացվի ապրիլի 1-15-ը: Եզրափակիչ փուլը նախատեսված է ապրիլի 26-27-ը:

Ժաննա Անդրեասյանը հետևել է մրցումների ընթացքին, զրուցել մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Նախարարը հետաքրքրվել է մրցաշարի նախապատրասական աշխատանքների ընթացքից, հարցրել, թե արդյոք երեխաներն իրենց դպրոցում ունեն համապատասխան ենթակառուցվածք: Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են նախապատրաստվում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցումներին: Շատերն առաջին անգամ են մասնակցում և մեծ ակնկալիքներ ունեն: Դպրոցականներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ընդգծել են, որ դպրոցներում սեղանի թենիսների բավարար քանակության դեպքում մրցաշարին մասնակցողներն ավելի շատ կլինեն:

Հիշեցնենք՝ այս տարի առաջին անգամ իրականացված ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել էր հենց Կոտայքի մարզը և կստանա 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը պետք է որոշվի մարզպետարանի կողմից:

Մարզի պատասխանատուները նախարարի հետ զրույցում նշել են, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանդեպ հետաքրքրությամբ պայմանավորված, ինչպես նաև Կոտայքի դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացման խթանման նպատակով նախատեսում են նախևառաջ թենիսի սեղաններ ձեռք բերել:

Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը 5-9-րդ դասարանների շրջանում անցկացվող համայնքային փուլում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արսեն Ավագյանի խոսքով՝ իրենք առաջին անգամ են մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին: Սեղանի թենիսի մրցաշարից հետո նախատեսում են մասնակցել նաև դպրոցականների թիմային խճուղավազքի և հեծանվավազքի մրցումներին:

«Հուսով եմ՝ կկարողանանք հաջող հանդես գալ նաև մարզային փուլում, թեև մրցակցությունը բավական մեծ է լինելու: Անկասկած, նմանօրինակ մասսայական մրցաշարերը կնպաստեն մարզաձևի զարգացմանն ու երեխաների՝ առողջ ապրելակերպի խթանմանը: Երեխաների շրջանում մեծ է ոգևորությունը: Մենք նաև դպրոցականների բասկետբոլի լիգային ենք մասնակցում և լավ արդյունքներ ենք գրանցել: Երկու շաբաթից ավելի ժամանակ ունենք. ամեն ինչ պետք է անենք մարզային փուլին ավելի բարձր մակարդակով հանդես գալու համար»,- նշել է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Կոտայքի մարզից առաջին տարիքային խմբի մրցումներին ավելի քան 30, իսկ երկրորդ՝ ավագ տարիքային խմբի մրցումներին ավելի քան 40 դպրոցի աշակերտներ են մասնակցել: Ընդ որում՝ մրցաշարին չեն կարող մասնակցել դպրոցական թիմերի այն աշակերտները, որոնք երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի վարչական շրջաններում:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքական ընդդիմությունը բողոքի ցույցեր է հայտարարում շրջաններում

19:44 29.03.2025

Թուրքական ընդդիմությունը բողոքի ցույցեր է հայտարարում շրջաններում

Թուրքիայում ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնելու ամեն շաբաթ և կիրակի 81 նահանգներից 1-ում և ամեն չորեքշաբթի Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պաշտպանական ցույցից հետո։ «Այսօր 2,2 միլիոն մարդ եկել է Ստամբուլի Մալթեփե հրապարակ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր լցրել են […] ...

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ

19:35 29.03.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ

Այսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։ «Հանդիպումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […] ...

Գուցուլը շնորհակալություն է հայտնել բոլորին ձերբակալությունից հետո ցուցաբերած աջակցության համար

19:28 29.03.2025

Գուցուլը շնորհակալություն է հայտնել բոլորին ձերբակալությունից հետո ցուցաբերած աջակցության համար

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքական, հասարակական գործիչներին և հասարակ քաղաքացիներին, ովքեր ձերբակալությունից հետո աջակցություն են հայտնել իրեն։ Քիշնևի շրջանային դատարանը ուրբաթ օրը մասամբ բավարարել է դատախազների պահանջը և Գուցուլին 20 օր ժամկետով կալանավորելու որոշում կայացրել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել այս որոշումը։ «Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր անտարբեր […] ...

Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. Մխիթար Հայրապետյան

19:17 29.03.2025

Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. Մխիթար Հայրապետյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից լուսանկարներ հրապարակել։ «Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»։   ...

Բանգկոկի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի

19:10 29.03.2025

Բանգկոկի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի

Հարևան Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Բանգկոկում զոհերի թիվը հասել է 14-ի, շաբաթ օրը հաղորդել է թայլանդական Reporters հեռուստաալիքը՝ ամփոփելով երկրաշարժի ավերածությունների վայրերի իր թղթակիցների տեղեկատվությունը։ Նախկինում հաղորդվում էր 10 զոհի, 16 վիրավորի և 101 անհետ կորածի մասին։ «Բանգկոկում զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի, վիրավորների թիվը ճշտվում է, իսկ առնվազն 118 մարդ համարվում […] ...

Կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին անանուն ազդարարեք azdararir.am հարթակում

18:58 29.03.2025

Կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին անանուն ազդարարեք azdararir.am հարթակում

Կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին անանուն ազդարարե՛ք azdararir.am հարթակում, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը և նշում, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը երաշխավորում է ազդարարի գաղտնիությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

BACK_TO_TOP