17:25 26.03.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի եւ Յակոբ Հեդենսկոգի հետ:
Արման Եղոյանը նշել է, որ Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի դերակատարությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:
Կենտրոնի ներկայացուցիչները հիմնականում հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններով, տարածաշրջանային զարգացումներով:
Խոսելով Եվրամիության հետ ընդլայնվող փոխգործակցությունից` Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարեւորության մասին:
Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-շվեդական գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել մեր երկրում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
19:17 29.03.2025
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. Մխիթար ՀայրապետյանԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից լուսանկարներ հրապարակել։ «Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»։ ...
19:10 29.03.2025
Բանգկոկի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-իՀարևան Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Բանգկոկում զոհերի թիվը հասել է 14-ի, շաբաթ օրը հաղորդել է թայլանդական Reporters հեռուստաալիքը՝ ամփոփելով երկրաշարժի ավերածությունների վայրերի իր թղթակիցների տեղեկատվությունը։ Նախկինում հաղորդվում էր 10 զոհի, 16 վիրավորի և 101 անհետ կորածի մասին։ «Բանգկոկում զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի, վիրավորների թիվը ճշտվում է, իսկ առնվազն 118 մարդ համարվում […] ...
18:58 29.03.2025
Կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին անանուն ազդարարեք azdararir.am հարթակումԿոռուպցիոն բնույթի հանցագործության մասին անանուն ազդարարե՛ք azdararir.am հարթակում, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը և նշում, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը երաշխավորում է ազդարարի գաղտնիությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:45 29.03.2025
Ֆրանսիայում բնապահպան ակտիվիստները արգելափակել են մուտքը օդանավակայանՇաբաթ առավոտյան բնապահպան ակտիվիստները ժամանակավորապես փակել են Շամբերի հանգստավայրի օդանավակայան տանող ճանապարհը, ասվում է Attac և Extinction Rebellion բնապահպանական շարժումների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: «Շաբաթ օրը՝ 2025 թվականի մարտի 29-ին, վերջին 5 տարիների ընթացքում իրականացված գործողությունների ընթացքում շուրջ հարյուր ակտիվիստներ ամբողջ Ֆրանսիայից հավաքվել են՝ շրջափակելու Շամբերի-Սավուա-Մոն Բլան օդանավակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ակտիվիստները բողոքում են […] ...
18:34 29.03.2025
Գուցուլը կոչ է արել շարունակել պայքարը ինքնավարության իրավունքների համար իր ձերբակալությունից հետոՄոլդովայի գագաուզների ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլը կոչ է արել իր ընկերներին ձերբակալությունից հետո շարունակել պայքարը տարածաշրջանի իրավունքների համար։ «Իմ զինակիցնե՛ր, շարունակե՛ք պաշտպանել մեր արժեքները, պաշտպանել գագաուզցիների և բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր հավատում են ազնվությանը և արդարությանը: Մեր ուժը միասնության մեջ է: Եվ միայն միասին մենք կարող ենք դիմակայել անօրինությանը»,- գրել է Գուցուլը Telegram-ի ալիքում՝ կոչ […] ...
18:22 29.03.2025
Եվրամիությունը հունվարին ներմուծել է գրեթե 20 միլիոն եվրոյի հնաոճ իրերՀունվարին Եվրամիությունը տարբեր երկրներից բերել է մոտ 20 միլիոն եվրոյի 100 տարեկանից ավելի պատմական գանձեր, որոնցից ամենամեծ թվով հազվագյուտները եկել են Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, իսկ Ռուսաստանը հինգերորդ տեղում է, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով Եվրոստատի տվյալները։ Այսպես, այս տարվա հունվարի արդյունքներով ԵՄ-ն 100 տարեկանից բարձր հնաոճ իրեր է ներմուծել 19,9 մլն եվրոյով։ Մեկ ամսվա […] ...