Թանդիլյանը նեղսրտել է «Ելք»-ի գործընկերների արարքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Թանդիլյանը նեղսրտել է «Ելք»-ի գործընկերների արարքից

14:43 11.04.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի կողմից այսօր ԱԺ դահլիճում իրականացրած ակցիայից նեղսրտել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը: Նիստից հետո խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած կարճ զրույցի ժամանակ Թանդիլյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դաշինքի մեջ մտնող մյուս երկու կուսակցություններին, ինչպես նաև ԱԺ «Ելք» խմբակցությանը նախապես չեն տեղեկացրել ակցիայի մասին, ինչը, ըստ Թանդիլյանի, «առնվազն գործընկերային պահվածք չէ»:

Նա հրաժարվեց գնահատական տալ ակցիային՝ նշելով, որ այդ մասին կխոսի ապրիլի 17-ից հետո:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանի նիստերի դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանի դահլիճում, կոչ անելով միանալ ՀՀԿ վարչապետական ծրագիրը տապալելուն ուղղված իրենց պայքարին, գրպանից հանել ու խորհրդարանի դահլիճում վառել է ծխարձակ գունավոր ֆայեր՝ հայտարարելով, որ վառում է «Ազատության ջահը»: Եվս երկու «ջահերով» նրան է միացել նույն կուսակցության անդամ Լենա Նազարյանը:  

Ի դեպ, Նազարյանի ու Միրզոյանի «Ազատության ջահերի» ծխից նեղվել էր նաև «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որը փակել էր քիթն ու պահանջում էր բացել դահլիճի դռները օդափոխելու համար: Շարմազանովն առաջարկը չէր ընդունել, վերջում էլ հումորով նկատել էր, որ Միրզոյանն ու Նազարյանը ակցիան իրականացնելու ժամանակ կարծես «Մոսֆիլմի» արձանը լինեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP