Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+21.09 oC

Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն

08:00 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։

29-ամյա ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։

Եզրափակչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին և նվաճել կարիերայի առաջին ոսկե մեդալը մեծահասակների մրցաշարերում։

Արամ Վարդանյանը խառը մենամարտերի անվանի մարտիկ Էդուարդ Վարդանյանի կրտսեր եղբայրն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ. ՆԳՆ

12:34 30.03.2025

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ. ՆԳՆ

Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել […] ...

Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել «Տյումենի» դեմ խաղում

12:30 30.03.2025

Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել «Տյումենի» դեմ խաղում

Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի 26-րդ տուրի խաղում: ԲՄԱ-Խաբարովսկը Սիմոնյանի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Տյումենին»: ԲՄԱ-Խաբարովսկը 41 միավորով 6-րդն է, «Տյումենը»` 19 միավորով վերջին` 18-րդ տեղում է: Այս գոլը Սիմոնյանի համար չորրորդն է ընթացիկ մրցաշրջանում, նա նաև նույնքան գոլային փոխանցում է կատարել: ...

Գյումրիի և Փարաքարի քվեարկության մասնակիցների թիվը 11:00-ի դրությամբ. ԿԸՀ

12:21 30.03.2025

Գյումրիի և Փարաքարի քվեարկության մասնակիցների թիվը 11:00-ի դրությամբ. ԿԸՀ

Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող […] ...

Մխչյան գյուղում հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված «Opel»-ում

11:58 30.03.2025

Մխչյան գյուղում հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված «Opel»-ում

Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 35 տան ավտոտնակում կայանված «Opel» մակնիշի […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

11:30 30.03.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-2 հաշվով: 32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ է խփել, 47-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին: Ի դեպ, […] ...

Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:18 30.03.2025

Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Աչեհ նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 09.58-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ցամաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: ...

BACK_TO_TOP