Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության ծրագրերը մշակույթի ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+22.09 oC

Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության ծրագրերը մշակույթի ոլորտում

16:34 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։

Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի մոդելը` ընդգծելով, որ կառույցը ստեղծվել է թանգարանային ոլորտում միասնական կառավարման մոդել ներդնելու և այդպիսով թանգարանների զարգացմանը նպաստելու նպատակով։

Քննարկման ընթացքում կարևորվել է Հայաստան-Գերմանիա մշակութային կապերի զարգացումը: Այս համատեքստում առաջարկվել է դիտարկել փոխանակման համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք հայ և գերմանացի մասնագետներին հնարավորություն կտան որոշ ժամանակով աշխատելու մշակութային համապատասխան կառույցներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում բնապահպան ակտիվիստները արգելափակել են մուտքը օդանավակայան

18:45 29.03.2025

Ֆրանսիայում բնապահպան ակտիվիստները արգելափակել են մուտքը օդանավակայան

Շաբաթ առավոտյան բնապահպան ակտիվիստները ժամանակավորապես փակել են Շամբերի հանգստավայրի օդանավակայան տանող ճանապարհը, ասվում է Attac և Extinction Rebellion բնապահպանական շարժումների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: «Շաբաթ օրը՝ 2025 թվականի մարտի 29-ին, վերջին 5 տարիների ընթացքում իրականացված գործողությունների ընթացքում շուրջ հարյուր ակտիվիստներ ամբողջ Ֆրանսիայից հավաքվել են՝ շրջափակելու Շամբերի-Սավուա-Մոն Բլան օդանավակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ակտիվիստները բողոքում են […] ...

Գուցուլը կոչ է արել շարունակել պայքարը ինքնավարության իրավունքների համար իր ձերբակալությունից հետո

18:34 29.03.2025

Գուցուլը կոչ է արել շարունակել պայքարը ինքնավարության իրավունքների համար իր ձերբակալությունից հետո

Մոլդովայի գագաուզների ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլը կոչ է արել իր ընկերներին ձերբակալությունից հետո շարունակել պայքարը տարածաշրջանի իրավունքների համար։ «Իմ զինակիցնե՛ր, շարունակե՛ք պաշտպանել մեր արժեքները, պաշտպանել գագաուզցիների և բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր հավատում են ազնվությանը և արդարությանը: Մեր ուժը միասնության մեջ է: Եվ միայն միասին մենք կարող ենք դիմակայել անօրինությանը»,- գրել է Գուցուլը Telegram-ի ալիքում՝ կոչ […] ...

Եվրամիությունը հունվարին ներմուծել է գրեթե 20 միլիոն եվրոյի հնաոճ իրեր

18:22 29.03.2025

Եվրամիությունը հունվարին ներմուծել է գրեթե 20 միլիոն եվրոյի հնաոճ իրեր

Հունվարին Եվրամիությունը տարբեր երկրներից բերել է մոտ 20 միլիոն եվրոյի 100 տարեկանից ավելի պատմական գանձեր, որոնցից ամենամեծ թվով հազվագյուտները եկել են Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, իսկ Ռուսաստանը հինգերորդ տեղում է, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով Եվրոստատի տվյալները։ Այսպես, այս տարվա հունվարի արդյունքներով ԵՄ-ն 100 տարեկանից բարձր հնաոճ իրեր է ներմուծել 19,9 մլն եվրոյով։ Մեկ ամսվա […] ...

Լաշետ. Եվրոպական լուծում կպահանջվի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Եվրոպայի միջուկային պաշտպանությունից

18:12 29.03.2025

Լաշետ. Եվրոպական լուծում կպահանջվի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Եվրոպայի միջուկային պաշտպանությունից

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) նախկին նախագահ Արմին Լաշետը, ում թեկնածությունը քննարկվում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, կարծում է, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Եվրոպային միջուկային պաշտպանություն տրամադրել, ապա պետք է լինի եվրոպական լուծում։ «Ամերիկյան միջուկային պաշտպանությունը դեռ գոյություն ունի: Այնուամենայնիվ, մենք պետք է քննարկենք բոլոր տարբերակները՝ առանց մտածելու որևէ սահմանափակման մասին»,-ասել է Լաշետը Funke մեդիա խմբին տված […] ...

Սիյարտոն դիտարկում է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում կարգավորման հիմնական պայմանավորվածությունները

18:00 29.03.2025

Սիյարտոն դիտարկում է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում կարգավորման հիմնական պայմանավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև համաձայնագրերը որոշիչ կլինեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում և կընդունվեն բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Կիևի կողմից։ Դրանում վստահություն է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները, ինչպես նաև իր վերջին այցերը Մոսկվա և Վաշինգտոն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը բանակցում է […] ...

ՌԴ Առողջապահության նախարարությունը բժիշկների թիմ է ուղարկել Մյանմա

17:51 29.03.2025

ՌԴ Առողջապահության նախարարությունը բժիշկների թիմ է ուղարկել Մյանմա

ՌԴ Առողջապահության նախարարության Աղետների բժշկության դաշնային կենտրոնի մասնագետների թիմ է ուղարկվել Մյանմա՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, ասել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ռուսաստանի նախագահի անունից երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Մյանմա է ուղարկվել ՌԴ Առողջապահության նախարարության Աղետների բժշկության դաշնային կենտրոնի մասնագետների թիմը, որի կազմում ընդգրկված են ինֆեկցիոն բժիշկներ, օրթոպեդ վնասվածքաբաններ, անեսթեզիոլոգներ և […] ...

BACK_TO_TOP