16:00 26.03.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Եսենի եւ Յակոբ Հեդենսկոյի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում:
Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հյուրերը, մասնավորապես, հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով, ՀՀ-ԵՄ համագործակցությամբ, խորհրդարանական գործունեությամբ:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցությանը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Հանդիպմանը ներկա մեր երկրում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ խրախուսում արագ ստորագրումը:
17:40 29.03.2025
Իմամօղլուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ուղիղ եթերում անցկացնել իր դատավարությունըՍտամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը ուղիղ հեռարձակվելու է թուրքական պետական TRT հեռուստաալիքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցի ժամանակ։ «Այսօր մենք անցկացնում ենք պատմության մեջ ամենազանգվածային ակցիան, այսօր այստեղ պատմություն է գրվում, այստեղ հավաքվածները պաշտպանում են Թուրքիայի ապագան: Ես առաջարկում եմ դատավարությունն անցկացնել […] ...
17:30 29.03.2025
Իսրայելական զորքերը գնդակոծվել են Գազայի հարավումԳազայի հատվածի հարավում իսրայելական զորքերը ականանետային կրակի են ենթարկվել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անկլավի հարավում՝ Խան Յունիս քաղաքի մերձակայքում։ Իսրայելական զորքերի ուղղությամբ երեք ականանետ է արձակվել։ Իսրայելցիների զոհերի մասին տեղեկություններ չկան։ Բացի այդ, նույն տարածքում պայթուցիկով խոցվել է իսրայելական ռազմական D9 բուլդոզերը։ Իսրայելական բանակից տուժածների մասին […] ...
17:18 29.03.2025
Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի մեկնարկի մասինԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար ստորագրահավաքի քարոզարշավի մեկնարկի մասին։ Թուրքիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պնդում է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որքան հնարավոր է շուտ։ «Վաղվանից մենք ստորագրահավաք կսկսենք քաղաքապետ Էքրեմի ազատ արձակման և արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրություններ կհավաքենք Թուրքիայի յուրաքանչյուր […] ...
17:08 29.03.2025
Մանկուց սիրել եմ պատրաստել զարդեր․ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդերՆկարիչ և զարդագործ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր՝ օգտագործելով հայկական մանրանկարչության դետալները։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:00 29.03.2025
«Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում․ Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը: ««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր: Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը: Ավելի վաղ Տեբասը անուղղակիորեն […] ...
16:50 29.03.2025
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկանՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի […] ...